Կարեն Շախմուրադյանի ելույթը ՀՀ ԱԺ հերթական նիստում

Շատ կարևորում եմ նախկին կառավարության նախաձեռնած մենաշնորհների դեմ պայքարի և բյուջետային ծախսերի կրճատմանն ուղղված ջանքերը: Սրանք բարդ տնտեսական պայմաններում առաջին անհրաժեշտության քայլեր էին, որ պետք է կատարվեին: Մենաշնորհների դեմ պայքարը՝ հաջողելու դեպքում իհարկե իր դրական արդյունքը կունենա: Բայց լուրջ տնտեսական աճ գրանցելու և երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ: Անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություններ կատարել և ի հայտ բերել այն խնդիրները ,որոնք իրոք խոչընդոտում են երկրի զարգացմանը: Պետք է վերացնել այդ խոչընդոտները,ընդլայնել ներդրումները,խրախուսել արտադրությունը և արտահանումը: Հնարավորինս պարզեցնել հարկային և մաքսային վարչարարությունը ստեղծելով բարենպաստ պայմաններ բիզնես ոլորտի զարգացման համար: Սա կհանգեցնի մեր երկրում օտարերկրյա կապիտալով ընկերությունների թվաքանակի աճին,որը շատ կարևոր է թե անվտանգության նկատառումներով և թե բիզնես մշակույթի ձևավորման համար: Իհարկե անհրաժեշտ է աջակցել նաև փոքր և միջին բիզնեսի կայացմանը՝ հարկային արտոնություններ և ավելի էժան ու հեշտ վարկեր տրամադրելով: Իսկ արտահանող ընկերություններին պետք է աջակցել նոր շուկաներ գտնելու: Այս հարցերում իրենց լուրջ ավանդը կարող են ունենալ մեր հյուպատոսական ներկայացուցչությունները: Մեծ անելիքներ կան գյուղատնտեսության ոլորտում: Պետք է բարցրացնել մշակվող հողերի արդյունավետությունը,ներդնել ապահովագրական մեխանիզմներ: Գյուղատնտեսությունը նույնպես ներքին պահանջարկը բավարարելուց զատ պետք է միտված լինի արտահանմանը: Նաև պետք է նշեմ,որ անթույլատրելի է սփյուռքի ներուժից չօգտվելը: Ունենք սփյուռքահայ բազմաթիվ կայացած գործարարներ,որոնք պետք է ընդգրկվեն երկրի հզորացման գործում, ոչ թե տարատեսակ բարեգործությունների, այլ տնտեսության տարբեր ոլորտներում իրենց ներդրումների միջոցով: Միգուցե ստեղծենք տնտեսական զարգացման համատեղ խորհուրդ՝ ընդգրկելով սփյուռքում ճանաչում ու հեղինակություն վայելող մեր հայրենակիցներին, լսենք նրանց առաջարկնությոններն ու դժգոհությունները: Երկարաժամկետ հատվածի համար մեր ռազմավարական նպատակը պետք է լինի տնտեսական հայեցակարգի արմատական վերանայումը: Անհրաժեշտ է գիտակցել,որ պետք է ներմուծող երկրից դառնանք արտադրող և արտահանող երկիր: Իհարկե թվարկածս խնդիրների լուծումը մեծ ջանքեր ու եռանդ է պահանջում, բայց միայն նմանատիպ հետևողական և համալիր մրջոցառումներն են,որ իրոք կօգնեն լուծել մեր երկրի համար հիմնախնդիր դարձած գործազրկության ու արտագաղթի հարցը:

2016-09-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...