Ինչ են պայմանավորվել նոր վարչապետն ու ՀՅԴ-ն

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակմանը և նրա հետ տեղի ունեցած հանդիպմանը։ «Կարեն Կարապետյանը շատ բանիմաց մարդ է, փորձառու։ Եվ ամենակարևորը, ժամանակակից մարտահրավերներն ընկալող և դրան համապատասխան պոտենցյալ ունեցող անձնավորություն է։ Դրա համար վստահ եմ՝ հենց նա այն ճիշտ անձնավորությունն էր, որ պետք է նշանակվեր՝ ղեկավարելու ռեֆորմների գործընթացը։ Եվ միայն իրենով չէ, մենք բոլորս պետք է նեցուկ լինենք, որ կարողանանք այն մարտահրավերները, որոնք համազգային բնույթ ունեն, նաև համազգային համախմբմամբ իրականացվեն, և սա շատ կարևոր է»։ Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Կարեն Կարապետյանն այն անձնավորությունն է, որը կարող է համախմբել հասարակությանը. «Մենք ունենք հնարավորություն նրա առաջարկած ծրագիրը համաձայնեցնելու մեր համագործակցության հուշագրին։ Գիտեք, որ հուշագիրը ստորագրվեց, երբ ծրագիրը կար», ասել է Արմեն Ռուստամյանը՝ մանրամասնելով օրերս Կարեն Կարապետյանի հետ իրենց հանդիպման ընթացքում ինչ են քննարկել։ «Մենք հանդիպել ենք Կարեն Կարապետյանին, նախագահն է նրան ներկայացրել, քննարկել ենք առաջիկա անելիքները, մոտեցումները, և հիմնական այն շեշտադրումները, որ հնչել են այդ հանդիպման ժամանակ, մեզ իսկապես հույս են ներշնչում, որ մենք նույն կերպ ենք մտածում», հավելել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։ Հարկային օրենսգրքի շուրջ մտահոգությունները շատ են, և Ամեն Ռուստամյանը չի բացառում, որ այն փոփոխության կենթարկվի։ «Կարծում եմ՝ վաչապետը իր հայեցակարգը պետք է ամրապնդի, որովհետև ի վերջո ինքն է պատասխանատուն և այդ պատասխանատվությանը համահունչ էլ պետք է ունենա հնարավորություն շտկումներ մտցնելու մինչև օրս կատարված բոլոր ծրագրերի մեջ»։ Կարեն Կարապետյանի հետ քննարկել են նաև մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված հարցեր. «Խոսել ենք և մենաշնորհների դեմ պայքարից, և թե կոռուպցիայից, ասել ենք՝ բաներ կան, որ հայտարարվեցին, բայց դրանք ճանապարհի կեսին մնացին, և պետք է այդ ուղղությամբ գործնական քայլեր կատարվեն։ Որոշ երևույթների հետ կապված մենք մեր մտահոգությունները հայտնել ենք և ընկալում տեսել նոր վարչապետի կողմից», ասել է Ռուստամյանը։

2016-09-14

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...