Ժողովուրդը պետք է տեսնի իրական քայլեր. ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արթուր Դավթյանի թեկնածությանը

Այսօր ԱԺ նիստում պատգամավորներն ու խմբակցությունները իրենց ելույթներում հայտնում էին իրենց կարծիքը գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշեց, որ գլխավոր դատախազի ընտրությունը չափազանց կարևոր ընտրություն է, որը համընկնում է երկրում տեղի ունեցող լրջագույն փոփոխությունների հետ, երբ ազդարարվում են ռեֆորմներն արագացնելու նոր որակական սկզբի մասին: Այդ համատեքստում են տեսնում գլխավոր դատախազի ընտրությունը, ով ունենալու է պատմական առաքելություն՝ գործել նոր սահմանադրությանը համապատասխան: Արմեն Ռուստամյանի համոզմամբ գլխավոր դատախազությունը նույնպես պետք է անցնի նոր համակարգի, նոր քաղաքական հարաբերությունների, նոր խաղի կաննոնների: Պատգամավորը շեշտեց, որ հասարակության մեջ կա կուտակված մեծ դժգոհություն և մարդիկ այլևս չեն հավատում խոստումների, խոսքերի, և որ մարդիկ այսօր են ուզում տեսնել դրական փոփոխությունները: «Ինչ էլ ասենք, հասարակության համար որևէ երաշխիք չի առաջացնելու, եթե չտեսնեն ձեր քայլերը,և եթե տեսնեն իրական քայլեր, որ մարդը եկել է Սահմանադրությանը համապատասխան երկիրը փոփոխելու, արդարությունը վերականգնելու, ապա ժողովուրդը շատ արագ կարող է դա գնահատել»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հույս հայտնելով, որ նոր գլխավոր դատախազը կիրականացնի քայլեր, որոնք հնարավորություն կտան սահուն անցում խորհրդարանական համակարգին: Ըստ Ռուստամյանի, պետք է ամբողջությամբ վերանայվի դատախազության մասին օրենքը, այն պետք է համապատասխանեցվի նոր Սահմանադրությանը:Կան քայլեր որոնք այսօրվանից պետք է կատարվեն, դրանց համար խոչտնդոտներ չկան: Ռուստամյանը նշեց, որ գլխավոր դատախազությունը պետք է պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտ ներդնի, պետք է քրեականացվի ապօրինի հարստացումը, երբ մարդիկ պաշտոն ստանալուց հետո հարստանում են, պետք է պայքար մղի կոռուպցիայի ու մենաշնորների դեմ, ստեղծի պայքարի դեմ անկախ մարմին: Ռուստամյանը կարևորեց գլխավոր դատախազության կողմից պատգամավորներին ձերբակալությունների վերաբերյալ համակողմանի տեղեկատվության տրամադրումը, որպեսզի հասկանալի լինի՝ ձերբակալությունները օրինական են թե ոչ: Արմեն Ռուստամյանը հաջողություններ մաղթեց գլխավոր դատախազի թեկնածուին, ասելով., որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու նրա ընտրությանը:

2016-09-14

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...