Մեզ համար անընդունելի է Գյումրիում կիրառված սև քարոզչությունը. Աղվան Վարդանյան (Դիտել տեսանյութը)

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում զրուցել ենք ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ: Վերջինս, անդրադառնալով Գյումրու ավագանու ընտրություններին, նախ ողջունում է նոր փոփոխված ընտրակարգը՝ նշելով՝ «սա Դաշնակցության տարիների հղացումն է»: Այս ընտրություններում Աղվան Վարդանյանը գլխավորը համարում է Գյումրիին արժանի տեղական իշխանություն ունենալը: «Եթե տեղական իշխանությունն արժանի եղավ գյումրեցուն, գյումրեցին ճիշտ ընտրություն կատարեց, այդ տեղի իշխանության արածը կգումարի կենտրոնական իշխանության արածներին և համաքայլ կգնանք առաջ: Եվ պետք չէ բաժանումներ դնել, և շատերն ասում են՝ մենք ընդդիմություն ենք, մեզ ձայն տվեք, դրանով չի որոշվում, որոշվում է գործով»: Աղվան Վարդանյանը հատուկ նշեց, որ իրենց համար անընդունելի է Գյումրիում կիրառված սև քարոզչությունը. «Սա Գյումրվա ոգին չի, Գյումրվա ոգին տղամարդկությունն է, թասիբն է, իր քաղաքին տեր կանգնելն է»:

2016-09-26

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...