«Եթե վարչապետը գնահատում է, որ տեղի է ունեցել գողություն, սա արդեն լավ հիմք է տալիս մտածելու, որ հենց էդ ուղղությամբ կկատարվեն կոնկրետ քայլեր, որոնք ի վերջո կդառնան քրեական գործեր». Արմեն Ռուստամյան

«Պրիմիտիվ գողության» մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը քրեական գործի նյութ պետք է դառնա: Այս մասին այսօր հայտարարեց իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի վերջո վարչապետի հայտարարությանը հետևելո՞ւ են կոնկրետ գործողություններ: Հիշեցնենք՝ այն, որ պետական բյուջեից գողություն է կատարվում, Կարեն Կարապետյանը հայտարարել էր կառավարության անցած շաբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ, սակայն առայսօր իրավապահ մարմինները որևէ գործընթաց չեն սկսել: «Պրիմիտիվ գողության» մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը քրեական գործի նյութ պետք է դառնա: Այս մասին այսօր հայտարարեց իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի վերջո վարչապետի հայտարարությանը հետևելո՞ւ են կոնկրետ գործողություններ: Հիշեցնենք՝ այն, որ պետական բյուջեից գողություն է կատարվում, Կարեն Կարապետյանը հայտարարել էր կառավարության անցած շաբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ, սակայն առայսօր իրավապահ մարմինները որևէ գործընթաց չեն սկսել: Հիշեցմանն էլ, որ «ի վերջո, նա ասում էր՝ որտեղ է կատարվում, որ ոլորտում՝ տոմսերի գնման, պետբյուջեից․․․», Դաշնակցություն խմբակցության ղեկավարը արձագանքեց․ - «Ուրեմն՝ պետք է ուսումնասիրվեն, ավելի հստակ դառնան՝ որտեղ է կոնկրետ, ով է էդ գողությունը կատարողը: Այսինքն, սա արդեն քրեական գործի նյութ պիտի դառնա»:

2016-09-28

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...