ՀՅԴ-ն ամփոփում է ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Դիտել տեսանյութը)

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով՝ այս ՏԻՄ ընտրությունները իրենց քաղաքականացման, իրենց մրցակցության բարձր աստիճանով որակապես տարբերվում էին մյուս ընտրություններից: Ընտրախատումների և ճնշումների մասին մեծ թվով ահազանգեր չկային: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Վարդանյանը: ՀՅԴ խմբակցության քարտուղարը անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ի գրանցած արդյունքներին նշեց. «Համայնքներ կան, որտեղ մեր առաջադրած թեկնածուները հաղթել են 17-20 տարվա գործող գյուղապետերին՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան և կոտայքի մարզի Զովունի գյուղերում, բայց Գյումրիի և Վանաձորի ընտրությունների արդյունքներով մենք բավարարված չենք, դժգոհ ենք: Եթե Վանաձորում կարողացանք հաղթահարել 6,4 տոկոսով շեմը հաղթահարել, ապա Գյումրիում նույնիսկ այդ շեմը չհաղթահարեցինք»:

2016-10-04

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Որքանո՞վ է Իսրայելը լավ զգալու, որ Ադրբեջանի պարտությունն ասոցացվի...
Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք
Խորհրդարանական ճեպազրույց
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տարաձայնությունների մեջ տարօրինակ...
Այլ...