Արմեն Ռուստամյան. Կեղծիքները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա

Ընտրություններն անցել են աննախադեպ քաղաքական մրցակցության մթնոլորտում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովիՀայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «Վստահ եմ, որ սխալ են բոլոր տպավորությունները, որ արդյունքները դարձնում են քաղաքական, քաղաքականության հեղինակության հետ են կապում: Հասարակությունն այս ընտրություններին քաղաքական նշանակություն չի տալիս: Դեր են խաղացել կոնկրետ անձինք, կոնկրետ կապերով»,-նշեց Ռուստամյանը՝ համոզմունք հայտնելով, որ կեղծիքները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Դիտարկմանը, թե մարզերում էլ ունեն ներկայություն, բայց Գյումրիում, օրինակ, ՀՅԴ-ն նորաստեղծ «Գալա» կուսակցությունից քիչ ձայն հավաքեց, ապա Արմեն Ռուստամյանը տեղի ունեցածը նորմալ գնահատեց: ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք գոհ չեն արդյունքներից ու մեղքն իրենց մեջ պետք է փնտրեն, վերանայեն քաղաքականությունը: Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Շիրակի ՀՅԴ-ական մարզպետի աշխատանքից դժգոհ են, Արմեն Ռուստամյանը հաստատեց. «Խնդիր ունենք, այո, դժգոհություն կա այն իմաստով, որ մարզպետն այն պաշտոնյան է, որ պետք է կարողանա համապատասխան հեղինակություն ավելացնել մեր հեղինակության վրա: Բարձրացներ, ճիգ գործադրեր, որ հեղինակությունը բարձրանար»: Խոսելով նոր կառավարության վերջնական ու ամբողջական կազմից՝ Ռուստամյանն ասաց, որ այս ստարտային պայմաններում վարչապետ Կարեն Կարապետյանի համար ստեղծվել են այն դյուրին պայմանները, որ նա կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: Նա նշեց, որ Կարեն Կարապետյանն անկաշկանդ ձևավորել է իր թիմը, ապա վստահություն հայտնեց, որ գործադիր մարմնի ղեկավարը նույն վճռականությամբ, ինչպես ստանձնել է պաշտոնը, կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: Դաշնակցության պորտֆելներից, պատգամավորի համոզմամբ, գոհ կամ դժգոհ լինելու խնդիր չկա, որովհետև «ՀՅԴ-ն համաձայնություն ունի ՀՀԿ հետ և հուշագրի իրականացման ուղղությամբ արագ ու արդյունավետ քայլեր կատարելու խնդիր, ոչ թե պորտֆելները շատացնելու»: «ՀՅԴ ազդեցությունը միշտ եղել ու կլինի հույժ կարևոր մեր երկրում: Մեր ազդեցությունը չի որոշվում միայն կառավարության մեջ մեր ներկայությամբ: Չեք կարող նշել որևէ քաղաքական ուժ, որը որտեղ հայ լինի աշխարհում, այնտեղ կառույց ունենա, ներկայություն»,- նշեց պատգամավորը:

2016-10-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...