Մենք մարզպետ չենք նշանակել, որ նրանով ձայն ապահովենք. Արմեն Ռուստամյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ճիշտ են տեղեկություններն այն մասին, որ ՀՅԴ-ն դժգոհ է Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, որովհետև ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն ցածր արդյունքներ ունեցավ, ասաց, որ նախևառաջ մարզպետի գործառույթը ձայներ ապահովելը չէ: «Մենք մարզպետ չենք նշանակել, որ նրանով ձայն ապահովենք,, կամ նա պետք է գնար ձայներ հավաքեր: Մարզպետի խնդիրը այն է, որ նա կարողանա տվյալ մարզում առաջացած խնդիրներին ժամանակին լուծում տա՝ հայեցակարգված ձևով, և դրանով նվաճեր բնակչության հարգանքը: Արդյունքում կշահեր այն կուսակցությունը, որը ներկայացնում է ինքը: Մարզպետի ուղղակի դերակատարում ընտրություններում մենք չենք դիտարկել, չենք էլ գնա դրան, որովհետև մենք ուզում ենք հենց դրանից ազատենք երկիրը, որ ընտրություններում չկիրառվեն տարբեր վարչական լծակներ: Որ կիրառող լիներ, երևի այլ արդյունքներ կլինեին, ինչպես դա տխուր ավանդույթի միջոցով տեսնում ենք այլ տեղերում»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Միաժամանակ նա նշեց, որ ՀՅԴ-ն հայտարարել է ՏԻՄ ընտրություններից իրենց դժգոհության մասին: Ռուստամյանի կարծիքով այս ՏԻՄ ընտրությունները մրցակցային էին, կայացած, կա դրական տենդենց: «Հիմա մենք քննություն ենք նշանակել ՏԻՄ ընտրություններում մեր արդյունքները վերլուծելու համար, և այդ պատկերի հետ կապված մենք կկայացնենք մեր որոշումը, որը կվերաբերվի ամեն մեկի ունեցած դերին, հաշվետվություն պետք է ներկայացնեն բոլոր օղակները»,- ասաց Ռուստամյանը: Առհասարակ, նրա կարծիքով, քաղաքական պայքարում պարտությունը նորմալ երևույթ է, այն կարող է ունենալ դրական արդյունք լուրջ քաղաքական ուժի համար, որովհետև պարտությունը չի թողնում, որ քաղաքական ուժը մեծամտանա, հոխորտացող հայտարարություններ կատարի, և ստիպում է, որ սխալներդ դիտես բաց աչքով: ՀՅԴ-ի համար այս ՏԻՄ ընտրությունները կարևոր էին, այն ստուգատես էր առաջին հերթին, մինչև հաջորդ ԱԺ ընտրություններ: Սակայն ՀՅԴ-ն չի ընդունում մյուս ծայրահեղությունը, թե այս ՏԻՄ ընտրությունները արտացոլելու են հաջորդ ԱԺ ընտրությունների արդյունքների պատկերը: ՀՅԴ-ն գտնում է, որ ՏԻՄ ընտրություններում իրենց ներկայացվածությունը աճել է, ուստի այդ համեմատությամբ ՀՅԴ արդյունքները ձախողում համարել չի կարելի: «Ազնիվ, անկեղծ կվերլուծենք արդյունքները, և կկայացնենք մեր որոշումները: Ինչ վերաբերում է հրաժարականներին, , դա ինքնագլուխ չի արվում, դա ԳՄ որոշումներով է լինելու»,- ասաց Ռուստամյանը:

2016-10-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից....
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Այլ...