ՀՅԴ-ՀՀԿ հուշագրի գրեթե բոլոր դրույթները արտացոլված են կառավարության ծրագրում

Իհարկե տեղյակ ենք, մենք կոլաիցիայի մեջ ենք. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրառառնալով այն հարցին, թե արդյոք տեղյակ են կառավարության ծրագրից: Ռուստմյանը նշեց, որ նախապես իրենց էլ են տվել, ներկայացրել ծրագիրը: «Մենք այսօր վարչապետի հետ էլ ենք հանդիպել: Մեր հիմնական ակնկալիքներն արդարացել են, որովհետև մենք ասում էինք, որ այս ծրագիրը պետք է լինի կոնկրետ»,- ասաց պատգամավորը: Ըստ Ռուստամյանի՝ կառավաոության ծրագիրը պետք է արտացոլեր ՀՅԴ-ՀՀԿ հուշագրի դրույթները: «Գրեթե 90 տոկոս, եթե ոչ ավել հուշագրի բոլոր դրույթները արտացոլված են կառավարության ծրագրում»,- շեշտեց դաշնակցական պատգամավորը: Հարցին էլ, թե ինչ մտահոգություններ ունեն, կամ ինչ դիտարկումներ են արել հանդիպման ժամանակ Ռուստամյանն արձագանքեց. «Մեր քննարկման ուղղութոյւնն եղել է այն, որ հուշագրին /ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագիր խմբ./ համապատասխանի կառավարության այս ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին համապատասխանի, հակաճգնաժամային բնույթի քայլեր իրականավե.ն իրականությունը հենց այդպիսին է և այդ գնահատականով էլ վարչապետը ստանձնել է այս պաշտոնը»,- նկատեց նա: Պատգամավորի խոսքով կառավարության ծրագիրը կարճաժամկետ չի: «Ծրագրի ժամկետները տարբեր են՝ կախված տարբեր խնդիրների հետ: Ծրագոիրը չի կաշկանդվել նրանով, թե կառավարությունը մինչև ապրիլ է գործելու: Վարչապետը դրանով չի կաշկանդվել: Չի կարելի միայն վեց ամսվա համար բան գրել և ասել այսքանն է, ես սրանով պետք է սահմանափակվեմ, ի վերջո իրավահաջորդ կլինի ուստի վարչապետի դիրքորոշումը ճիշտ է»: Ռուստամյանը նշեց, որ կառավարության ծրագրի ձախողումը կլինի ամբողջ երկրի ձախողումը: Ըստ Ռուստամյանի՝ կառավարության այս ծրագիրը շատ բաներով է տարբերվում մյուս ծրագրերից: «Շատ բանով է այս ծրագրը տարբերվում մյուսներից. նախ նրանով որ արտացոլում է մեր հուշագրի դրությները,/ՀՀԿ-ՀՅԴ հուշագիր/, հետո շատ բաներ են կոնկրետացված, կան կոնկրետ նպատակներ և թիրախներ, կոնկրետ ժամկետներ»,- եզրափկեց նա:

2016-10-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...