Ցուցակում «տրոյական ձիեր» ունեցող ընդդիմությունը մտել է խաղադաշտ ու պարտվել.Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվեցին պատգամավորների ելույթները ԸՕ փոփոխությունների նախագծի մասին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթում նշեց, որ շատ ելույթներ իրենց մեջ պարոնակում են բազմաթիվ զեղումն եր, որոնք կապված չեն ԸՕ փոփոխությունների հետ: «Դիալեկտիկան հետաքրքիր կատեգորիա ունի՝ հնարավորություն և իրականություն: Օրենքներով ստեղծում ենք հնարավորություն, բայց այն իրականություն դառնում է մարդկանցով: Այնպես որ ԸՕ-ն չի կարող ինքն իրենով ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բացարձակ խնդիր չլինի: Բազմիցս ասել ենք, որ եթե քաղաքական որևէ ուժ ներկա չի տեղամասերում, ապա ինչ էլ գրես ԸՕ-ում, միևնույն է՝ եթե գալիս ենք հանցավոր համագործակցության տեղամասում, ապա կարող են ամեն ինչ էլ անել»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ ԸՕ-ով ստեղծվում են հնարավորություններ, ավելանում են գործիքները, որպեսզի ովքեր որ դա կարող են օգտագործել, նախ հասկանան դա ինչպես պետք է օգտագործվի, և սկսեն օգտագործել այդ գործիքները ընտրությունների ժամանակ: Պատգամավորը կարծում է, որ այդ գործիքները և հնարավորությունները ավելացել են այս ԸՕ փոփոխությունների նախագծով: Անդրադառնալով պատգամավորների բարձրացրած մտահոգությանը՝ կապված սուտ հայտարարության քրեականացմանը, Արմեն Ռուստամյանը նշեց, որ դա ուշադրության արժանի երևույթ է, և որ կառավարության ներկայացուցիչը պետք է անդրադառնա այդ երևույթի իրավաչափությանը, և հայտարարությւոնների դիտավորությանը: «Դա պետք է ամրագրվի ու հստակեցվի, որ այդպես հեշտությամբ մարդիկ չդատապարտվեն այն էլ՝ երկուսից հինգ տարի»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Պատգամավորն անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի այն մտահոգությանը, թե ե՞րբ է համարվելու, որ ընտրությունների արդյունքներն անվավեր են: Պատգամավորի խոսքով՝ այդ գնահատողները պետք է լինեն հանձնաժողովները, որոնք անաչառություն ու անկախություն պետք է ունենան օրինականությունը պաշտպանելու և ասելու որ անճշտությունները ազդել են ընտրությունների արդյունքների վրա: Արմեն Ռուստամյանը համակարծիք չէր այն ելույթների հետ, որտեղ ասվում է, որ բոլորը մեղավոր են, Սահմանադրությունը մեղավոր է՝ իրենցից բացի:Պատգամավորի համոզմամբ՝ այդ մտածելակերպով քաղաքական ուժերը որև՝ տեղ չեն հասնի: «Միգուցե Սահմանադրությանը մեղադրելուց բացի փորձենք պարզ հարցի պատասխանել, այդ ինչպես եղավ, որ ընդդիմությունը մեծամասնություն ունենալով չդարձավ ընդդիմադիր ավագանիների մեծամասնություն: Գյումրիի հետ կապված համաձայն եմ, որ բոնուսային համակարգն է թույլ տվել, որ այդպես լինի, բոնուսը պետք է վերացվի, ես դրան դեմ եմ եղել, դա ապագայի հարց է, և կարելի է դա փոխել: Բայց եթե համեմատության մեջ ենք դնում նախորդ ընտրությունները և ընտրակարգը, ապա կարող է մարդը 10 տոկոս ձայներով անցներ ու դառնար քաղաքապետ: Մինչդեռ հիմա հնարավորություն կա սահմանադրաան փոփոխություններով գումարել ընդդիմադիր ձայները և ունենալ մեծամասնություն»,- ասաց Ռուստամյանը: Նա շեշտեց, նոր ընտրակարգով առաջին անգամ իշխանությունը չէր կարողանում մեծամասնություն դառնալ, ինչը անցյալում չի եղել:Եվ դա չի կարող համարվել հետընթաց: «Էն, ինչը որ դրական է, գոնե դա եկեք պահենք փայփայենք: Ես համարում եմ, որ Սահմանադրության առաջին քննությունը դրական արդյունք է արձանագրել, որովհետև ընդդիմությունը իշխանափոխության հնարավորություն է ունեցել Վանաձորում: Բայդ թե ինչպես եղավ որ ընդդիմությունը այդ փոփոխությունից չօգտվեց, տարբեր պատճառներ կան:Կարող է ընդդիմությունը իր ցուցակում «տրոյական ձիեր» է ունեցել:18 ձայնը, դարձավ 14: Հեշտ է ասել՝ իշխանություններն են արել: Բայց իշխանությունը հա էլ դա են անելու, մտել եք խաղադաշտ ու պարտվել, սա է իրականությունը»,- ասաց պատգամավորը:

2016-10-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...