Ատոմակայանը ռազմավարական հաղթաթուղթ է (Դիտել տեսանյութը)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խոսեց Մեծամորի ատոմակայանի նշանակության մասին: Պատասխանելով դիտարկմանը, թե ատոմակայանը Ադրբեջանի օգտին գործող ռազմավարական օբյեկտ է և լավ կլինի, որ ատոմակայանի արդիականացմանն ուղղված գումարներն ուղղվեն ջերմաէլեկտրակայան կառուցելուն, քանի որ եթե որոշվի պայթեցնել ատոմակայանը, բոլորս էլ կտուժենք, նշեց, որ նման մտածելակերպը միայն ու միայն կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: «Մենք այդպես մտածելով ենք ատոմակայանը փակել, Նաիրտը փակել, նման անկապ, մեր երկրի համար վտանգավոր փորձեր իրականացրել: Զանգեզուրը և ատոմակայանը մեծ քաղաքական նշանակություն ունեն»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով. «Էդ ռումբը, որ պայթեց, ամբողջ տարածաշրջանին է վերաբերելու: Ատոմակայանը զսպող հանգամանք է, ադրբեջանցիներն էլ տարբեր հարթակներում ասում են՝ փակեք Մեծամորը»: Ռուստամյանը նշեց նաև, որ պետք է ավելի շատ մտածել հակառակի մասին. «Հակառակը, մենք պետք է զարգացնենք ատոմային էներգետիկան՝ բարեփոխելով, երբեք չի կարելի սրանից հրաժարվել, սա մեր ռազմավարական հաղթաթուղթն է և բոլոր նրանք, ովքեր դա չեն տեսնում, միամտաբար, թե՝ թելադրված, վտանգում են մեր անվտանգությունը»: Արմեն Ռուստամյանն անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցին, նշեց, թե չի բացառում այն։ «Նախ ես չեմ բացառում, որ նման բան կկատարվի, քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի, Հարվարդ պետք չի ավարտել, որ հասկանաս, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը, միևնույնն է, զբաղվում է քեզնով, այն էլ այն ֆոնի վրա, երբ մենք գնում ենք փոփոխությունների, ու քաղաքական դաշտն ակտիվանում է»,-ասաց նա: ՀՅԴ պատգամավորը շարունակեց, թե իրենք Գագիկ Ծառուկյանի հետ աշխատելու փորձ ունեն ու խնդիր չեն տեսնում: «Իր մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան, ամենալավ մոտեցումն է: Քաղաքական այն տրամաբանությունը, որ ընթացքի մեջ է դրված Հայաստանում, շատերին է ստիպելու ակտիվանալ, որովհետև կողմ քաշվելը սխալ է, պիտի այնպես անել, որ այդ պրոցեսները, որ ընթանում են հիմա, դրական լինեն, արդյունք տան, մեր երկիրը դրա կարիքն ունի»,- հավելեց Ա. Ռուստամյանը: Իսկ հարցին, թե քաղաքական դաշտն ունի Ծառուկյանի կարիքը, Ռուստամյանը պատասխանեց, թե նրա կարիքն ունի շրջապատը, այն մարդիկ, ում նա բարեգործությամբ փորձում է օգնել: ՀՅԴ պատգամավորը հիշեցրեց՝ իրենք ողջունել են, երբ ԲՀԿ նախկին ղեկավարը հեռացավ, որպեսզի արյուն չթափվի, քանի որ այն ժամանակ պարզ էր, որ բախումներն անխուսափելի կլինեն: «Հայաստանում այնքան ծալած էջեր են բացվել, որևէ զարմանալի բան չի կարող լինել, եթե էջերը բացվեն»,- նշեց նա: Իսկ հարցին, թե հնարավոր է, որ իշխանության հետ համաձայնեցված է նրա վերադարձը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մեզ հետ հաստատ համաձայնեցված չէ, ինչի՞ պիտի համապատասխանեցվի ընդհանրապես, նա ազատ մարդ է»:

2016-10-28

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնության կանխարգելումը բխում է մեր ազգային մտածողությունից....
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Այլ...