ԱԺ-ն լիարժեք վերահսկողություն իրականացնելու հստակ գործիքակազմ պետք է ունենա. Ռուստամյան

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումների ընթացքում իր դիտարկումներն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ կանոնակարգ օրենքը պետք է արտացոլի բոլոր այն լիազորությունները, որոնք նոր Սահմանադրությամբ տրվում են Ազգային ժողովին: «Ես իսկապես համարում եմ, որ մենք մեր մոտեցումը պետք է իրար հետ ճիշտ ուղղությամբ տանենք: Սա չի կարող համարվել ԱԺ կանոնակարգի փոփոխություն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե վերցրել ենք հինը և փորձել ենք հարմարեցնել մեր ունեցած նոր համակարգին»,- ասաց Ռուստամյանը՝ ընդգծելով, որ դա առիթ է տալիս, որ բազմաթիվ հարցեր առաջանան: ՀՅԴ-ականը նշեց, որ նոր ընտրվող խորհրդարանը լինելու է առաջնային մանդատ ունեցող միակ մարմինը, ինչը պետք է արտացոլված լինի կանոնակարգում. «Իշխանությունը ծագում և ձևավորվում է այս մարմնով: Սա չի երևում, սա գլխավոր հարցն է, որ այս կանոնակարգով պետք է երևա: Այսինքն՝ ԱԺ-ի կանոնակարգով պետք է երևա Ազգային ժողովի բոլոր լիազորությունների իրացումը: Ընտրական օրենսգրքից հետո մյուս գլխավոր, կարևոր, համակարգաստեղծ օրենքն այս «ԱԺ կոնոնակարգ» օրենքն է, և մենք սրան պետք է լրջությամբ վերաբերվենք»: Ռուստամյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել խորհրդարանական կառավարում ունեցող մյուս երկրների փորձը և հասկանալ, թե ինչ վերահսկողական լիազորություններ են տրված խորհրդարանին: Ռուստամյանը նշեց նաև, որ պետք է հստակեցվի գործիքակազմի ուղղությունները. «Գործիքակազմի հիմնական ուղղությունները երեքն են. առաջնային մանդատ, որ ձևավորում է իշխանությունը, որը պետք է լինի միակ օրենսդիրը, ներկայացուցչական մարմինը, վերահսկողը: Այս ուղղությունները խորհրդարանի ատրիբուտիկան են»: ՀՅԴ-ականը նշեց նաև, որ պետք է հստակեցվի ԱԺ մտնելուց հետո օրենքների ճակատագիրը: «Երբ օրենքը մտնի ԱԺ, տերը խորհրդարանը պետք է լինի: Կառավարությունը կարող է բերել, բայց երբ գալիս է ԱԺ, տերը ինքն է, իսկ բացառիկ դեպքերում կառավարությունը կարող է անվստահություն հայտնել որևէ օրենքի նկատամամբ»,- ասաց նա: «ԱԺ-ն, իր բոլոր մարմիններով, լիարժեք վերհսկողություն իրականացնելու հստակ գործիքակազմ պետք է ունենա»,- ընդգծեց Ռուստամյանը:

2016-10-28

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...