Կարեն Շախմուրադյանի հայտարարությունը Ազգայի Ժողովի 2016 թ. նոյեմբերի 15-ի նիստում

Հարգելի՛ գործընկերներ, մեր տնտեսությունում օտարերկրյա ներդրումների կարևորությունը գիտակցում են բոլորը, և շատ է խոսվել այդ մասին:Հանդիպումներ եմ ունեցել օտարերկրյա գործարարների հետ,որոնց մի մասը արդեն ներդրումներ ունի մեր երկրում, մի մասն էլ հետաքրքրված է և պատրաստ է ներդրումներ կատարելու:Առանձնացրել եմ այն հիմնական խնդիրները,որոնք օտարերկրյա գործարարները նշել են որպես խոչընդոտ ներդրումների համար: Իհարկե դրանց մի մասը օբյեկտիվ բնույթի է՝փոքր շուկա,արտահանման սահմանափակ հնարավորություն՝ պայմանավորված մեր աշխարհագրական դիրքով և փակ սահմաններով:Բայց կան նաև խոչոնդոտներ,որոնք եթե ոչ իսպառ վերացնել, ապա գոնե զգալի չափով մեղմել, կարծում եմ, կարող ենք:Օտարերկրյա ներդրողները դժգոհություններ ունեն՝ կապված տենդերների հետ,թեև արդեն նկատում են որոշակի դրական միտումներ, այնուամենայնիվ գտնում են,որ տենդերները ավելի թափանցիկ դարձնելու խնդիր կա,քանի որ շատ հաճախ պարզ չէ, թե որնք են հաղթող ընկերության ներկայացրած առաջարկների առավելությունները:Որպես բանկային համակարգի թերություն՝ նշում են տրամադրվող վարկերի չափազանց բարձր տոկոսադրույքները,ինչի պատճառով էլ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են վարկավորվում հայաստանյան բանկերում:Շատ են դժգոհությունները՝ կապված բյուրոկրատական քաշքշուկների հետ հիմնականում մաքսային մարմիններում:Բողոքում են ուղիղ չվերթների բացակայությունից:Խոսում են երկկողմ պայմանագրերի անհրաժեշտության մասին,որպեսզի Հայաստանում աշխատած տարիները ևս իրենց երկրներում համարվեն աշխատանքային ստաժ:Տեղական արտադրության զարգացման համար խոչընդոտ են համարում նաև այն,որ ցածր գնողունակության պատճառով բնակչությունը նախընտրում է գնել հիմնականում Չինաստանից ներմուծված ավելի էժան և անորակ ապրանքներ:Առաջարկում են,որ ավելի խստացվի հսկողությունը և արգելվի գոնե այն ապրանքների ներմուծումը, որոնք բացահայտ ցածր որակի են:Բազմաթիվ դժգոհությունների կողքին նշում են,որ արդեն իսկ նկատելի են որոշակի դրական միտումներ և դրական են գնահատում Էկոնոմիկայի նախարարության անվանափոխությունը <Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության>,որը կօգնի ավելի արագ կողմնորոշվելու, թե որ կառույցն է Հայաստանում զբաղվում ներդրումների աջակցությամբ:Եվ քանի որ դժգոհ են երկկողմ առևտրի պալատների մատուցած ծառայություններից ,ուստի հաշվի առնելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցելու պատրաստակամությունը, առաջարկում են,որ նախարարությունում ըստ երկրների կազմվեն այն ընկերությունների ցուցակները,որոնք արդեն ներդրումներ են կատարել Հայաստանում և հասել են հաջողությունների:Նոր ներդրումներ անելու ցանկություն ունեցող ընկերություններին տրամադրվեն այդ ցուցակները և իրենք, հանդիպելով իրենց համերկրացիներին,ավելի պրակտիկ և մատչելի ձևով կծանոթանան հայկական օրենսդրության և բիզնեսի առանձնահատկություններին:Սրանք են այն հիմնական խնդիրները,որ բարձրացնում են օտարերկրյա գործարարները,որոնք էլ փորձեցի հնարավորինս հակիրճ ներկայացնել:Նպատակս ամենևին էլ քննադատելը չէ,այլ ինչ -որ կերպ նպաստելու խնդիրների լուծմանը,ինչը կբերի մեր տնտեսության աշխուժացմանը,որը բխում է բոլորիս շահերից:

2016-11-15

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...