Այն, ինչ փոխել ենք ընտրական համակարգում, նախադեպը չունի. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ՀՅԴ-ն իր տեսակետները հայտնել է և կողմ է քվեարկելու 2017 թվականի բյուջեի նախագծին: Անդրադառնալով Դաշնակցության՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափին Ռուստամյանը նշեց, որ հակված են գնալ առանձին՝ինչպես միշտ է եղել: «Ինչ-որ նոր բան չկա, որ մեզ ստիպի գնալ դաշինքով: Հետագայում կերևա, բայց քանի մի քիչ ժամանակ կա և դեռ հայտնի չէ ընդհանրապես՝ ով է հայտ ներկայացնելու, ինչ ծրագրերով և ովքեր են խաղի մեջ մտնելու դրա մասին խոսելը վաղ է»,- ասաց Ռուստամյանը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ համագործակցությանը, Ռուստամյանը նշեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը կախված չի ո՛չ ընտրությունների հետ, ո՛չ էլ կառավարության ձևավորման գործընթացի հետ: «Մենք այդ համագործակցության մասին հայտարարել ենք նպատակները հռչակելով և այդ նպատակների շուրջ է, որ մենք համագործակցում ենք: Դա կապված չի որևէ այլ ձևաչափի հետ»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Մեր համագործակցության մեջ ժամկետներ չկան: Շատ հստակ արձանագված է համագործակցության ընդհանուր տրամաբանությունը: Այն հիմնականում վերաբերում է սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու պրոցեսներին: Սա մեծ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա հստակ ժամանակահատվածներով, որոնք արձանագրված են Սահմանադրության անցումային դրույթներում»: Լրագրողները դաշնակցական գործչից հետաքրքվեցին, թե ինչ կարծիքի է Սերժ Թանկյանի հայտարարություններին /հիշեցնենք Սերժ Թանկյանը հայտարարել է թե Հայաստանում ընտրությունները թափանցիկ չեն և ինքը ապրիլին գալու է Հայաստան՝ ընտրական գործընթացներին հետևելու/: «Ես շատ ուրախ եմ, որ Սերժ Թանկյանն էլ է ուզում մասնակցել ընտրություններին՝ որպես դիտորդ: Ես վստահ եմ, որ նա իսկապես կտեսնի, որ աննախադեպ ընտրություններ տեղի կունենան, որովհետև այն ինչ-որ մենք փոխել ենք ընտրական համակարգի մեջ նախադեպը չունի»,- ասաց նա: Ըստ Ռուստամյանի՝ բոլոր այն խնդիրները, որոնք կապված էին իշխանությունների վերարտտադրության մեխանիզմները արմատախիլ անելու հետ դրանք կատարել են և այսօր իսկապես ունենք մի ընտրական համակարգ, որով կարող է թե՛ ընտրությունները անցնեն այնպես, որ իշխանությունները պահպանեն իրենց դիրքերը վերընտրվելով ոչ թե վերարտադրվելով, թե՛ նաև ընդդիմությունը կարողանա հաջողել ընտրություններում և իշխանափոխություն իրականացնել: «Բոլոր այդ կեղծիքների դռները, որոնք որ մինչև հիմա բաց էին և հիմնականում դա կատարվում էր բազմակի քվեարկությունների միջոցներով դրանց դեմը առնող մեխանիզմները մենք ամրագրել ենք և այս ընտրությունները իսկապես աննախադեպ են լինելու»,-ասաց պատգամավորը: Ռուստամյանը կարևորեց նաև ան փաստը, որ ընդդիմության համար նախատեսվել է նվազագույն մանդատների քանակ և որ անկախ ընտրությունների արդյունքներից ընդդիմությունը խորհրդարանում կունենա մեկ երրորդից ոչ պակաս ներկայացվածություն: «Մենք կունենանք մի նոր քաղաքական համակարգ, որ իշխանությունները զսպված են լինելու, որովհետև չի լինելու մեկը, որ ունենա այսօրվա նախագահի լիազորությունները: Սահմանադրորեն նախատեսված իշխանության երեք ճյուղերը տարանջատված են լինելու և ամենակարևորը ընտրությունները տալու են հնարավորություն՝ ձևավորելու ընդդիմություն իշխանություն իրար հակակշռող մի համակարգ, որը Հայաստանում երբեք չի եղել»,- ընդգծեցՌուստամյանը:

2016-12-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...