Ծառուկյանի որոշելիքն է. Արմեն Ռուստամյան

ԱՅ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերդառանալու հարցին: Ըստ Ռուստամյանի՝ այդտեղ անակնկալ բան չկա և քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, այդ թվում` Գագիկ Ծառուկյանի գործողությունները. երբ ուզում է կարող է վերադառնալ: Ռուստամյանը սա շատ նորմալ է համարում: Երբ լրագրողները նկատեցին, որ ըստ Նաիրա Զոհրաբյանի ընդդիմադիր ուժերը սպառել են դեղատների վալերյանկայի պաշարները, Ռուստամյանը նշեց, որ իրենք նորմալ են վերաբերում Ծառուկյանի վերադարձին, իսկ թե ովքեր են վալերյանկա խմում թող իրենք որոշեն թե ինչու են խմելու: «Դա իրենց գործն է, իսկ մենք փորձ ունենք համագործակցելու բոլորի հետ, այդ թվում նաև պարոն Ծառուկյանի հետ: Մենք որևէ խնդիր չենք տեսնում իր վերադարձի հետ կապված: Ընդհակառակը՝ բոլոր նրանք, ովքեր կարող են, ունակ են ազդել քաղաքական պրոցեսների վրա ավելի լավ է հրապարակ գան, քան մնան ստվերում»,- հայտարարեց Ռուստամյանը: Հարցին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, երբ Ծառուկյանը հեռացավ, հիմա վերադառնալով ունա՞կ կլինի ազդել քաղաքականության վրա, Ռուստամյանն ասաց. «Դա ինքը կորոշի. պարոն Ծառուկայնի գործն է դա: Ես կարծում եմ, որ մենք պետք է անցած համարենք այն էտապը, որ որևէ մեկը որևէ տեղ գնալու համար պետք է որևէ մեկից թույլտվություն խնդրի: Ես համարում եմ սա մեր մեծ ձեռքբերումն է, որ ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած քաղաքական ուժ իր անելիքները ազատորեն պիտի որոշի: Այս պարագայում խոսքը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին էլ. ինքն է որոշելու ,որովհետև ինքը իր որոշումը պետք է կայացնի ինքնուրույն, ազատորեն որևէ ճնշումներից դուրս: Սա շատ ավելի կարևոր նվաճում է»,- ընդգծեց պատգամավորը: Ըստ Ռոսւտամյանի թե մինչև հիմա ինչ է եղել կողմերը պետք է մտածեն, վերլուծություն անեն, և ամեն մեկը ինքը պետք է իր արած հայտարարությունների համար պատասխան տա՝ ինչու էին դա հայտարարում, եթե որոշ ժամանակ հետո պետք է իրավիճակը փոխվեր և այլ հայտարարություններ անեն և պետք է այդ մարդիկ իրենց հայտարարությունների տերը լինեն: «Դաշնակցության տեսակետը անկախ որևէ բանից չի փոխվում. սա է ամենակարևորը: Մեր հայտարարություններում մենք մեզ չենք հակասում: Մեր նախորդ հայտարարությունը հաջորդին չի հակասում»,- ասաց նա:

2016-12-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ...
Առաջին արդյունքները նկատելի են. Աղվան Վարդանյան
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Այլ...