Կարեն Շախմուրադյանի հայտարարությունը Ազգայի Ժողովի 2016 թ. դեկտեմբերի 6-ի նիստում

Մեծարգո՛ փոխխոսնակ, հարգելի՛ գործընկերներ:Երկար տարիներ ապրելով Արաբկիր համայնքում՝ քաջատեղյակ եմ համայնքի խնդիրներին և պարտքս եմ համարում անդրադառնալ նաև այսհամայնքի բնակիչներին հուզող հարցերին: Հանդիպել եմ թաղապետի,համատիրությունների ղեկավարների և բնակիչների հետ:Քննարկել ենք բազմաթիվ հարցեր:Խնդիրները, իրոք, շատ-շատեն, և ես դրանք կաշխատեմ պահել իմ ուշադրության կենտրոնում՝պարբերաբար պատկան մարմինների առաջ բարձրացնելով հարցերը և փորձելով համատեղ գտնել լուծումներ: Այսօր ուզում եմ անդրադառնալ բնակչության անվտանգության հետ կապված երկու հարցի.խոսքս վերելակների և պատշգամբների մասին է:Շենքերում վերելակները հիմնականում հին են ու մաշված թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես:Դրանց շահագործման ընթացքում մշտապես առաջանում են խնդիրներ:Բնակչությունից գանձվող գումարները հազիվ բավարարում են շահագործման հետ կապված ընթացիկ ծախսերը հոգալու համար:Կոսմետիկ նորոգումները այլևս արդյոնավետ չեն,անհրաժեշտ է կապիտալ նորոգում: Մեծ խնդիրներ կան պահեստամասերի ձեռքբերման հետ կապված:Շատ հաճախ ստիպված են լինում օգտագործել հին պահեստամասեր միջոցների բացակայության կամ նորը չգտնելու պատճառով:Թեև քաղաքապետարանը իր բյուջեից ամեն տարի հատկացումներ է անում բոլոր համայնքներին վերելակների հետ կապված խնդիրները լուծելու նպատակով,բայց, պարզ է,որ այդ գումարը չի կարող բավականացնել խնդրի վերջնական լուծման համար:Խնդիրը քաղաքապետարանի և համատիրությունների միջոցներով հնարավոր չէ լուծել: Հարցի արմատական լուծման համար անհրաժեշտ է պետական աջակցություն: Խնդիրներ կան նաև պատշգամբների հետ կապված:Կան հին շենքեր,որոնց պատշգամբները անձրևից ու ձյունից քայքայվել են և վտանգավոր դարձել:Մյուս կողմից էլ մեր քաղաքացիներից շատերը փորձել են լուծել իրենց բնակարանների ընդարձակման հարցը՝ի հաշիվ պատշգամբների:Շատ հաճախ հաշվի չեն առնվել ճարտարապետական և շինարարական տարրական նորմերն ուչափանիշները,Ավելի են ծանրաբեռնվել արդեն քայքայված հենասյուները՝ դրանով իսկ վտանգելով թե՛ իրենց և թե՛ մյուսների կյանքն ու անվտանգությունը:Պետք չէ մոռանալ, որ մեր երկիրը գտնվում է սեյսմիկ վտանգավոր տարածաշրջանում:Կարծում եմ՝անհրաժեշտ է ստեղծել մասնագետներից բաղկացած խումբ,որը թաղապետարանի աշխատակիցների հետ կշրջի համայնքում,Կհաշվառի նման խնդիրներ ունեցող շենքերը և կանի առաջարկություններ՝այդ պատշգամբները ամրացնելու և անվտանգ դարձնելու հետ կապված: Պետք է նշել,որ քաղաքապետարանը աշխատանքներ կատարում է հատկապես բաց կախովի պատշգամբների մասով,սակայն խնդիրը դեռևս արդիական է:Իհարկե հասկանալի է, որ մեր բյուջետային միջոցները սուղ են,իսկ նշածս խնդիրների լուծման համար լուրջ միջոցներ են պահանջվում,բայց սրանք բնակչության անվտանգության հետ կապված խնդիրներ են և Համոզված եմ,որ ավելի ճիշտ է ձեռնամուխ լինել հարցի կարգավորմանը այսօր,քան հետագայում զբաղվել հետևանքների վերացմամբ:

2016-12-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...