Նոր որակի իշխանությունն է, որ կարող է լուծել երկրում կուտակված բոլոր խնդիրները. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ «Սիմոն Վացյան» կենտրոնում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց համամասնական և ռեյտինգային ցուցակները և խոսեցին, թե ինչ ծրագրով են գնալու խորհրդարանական ընտրություններին: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատմեց, թե ինչ ասելիքով են գնում խորհրդարանական ընտրություններին, որն է իրենց հիմնական նպատակն ու թիրախը: Ըստ նրա` իրենք բացառիկ նշանակություն են տալիս այս ընտրություններին, և խորհրդարանական ընտրություններն իսկապես բացառիկ են թե' Հայաստանի, թե' Դաշնակցության հետապնդած ծրագրերն իրականացնելու համար: Ռուստամյանի խոսքով` այս ընտրությունները ՀՅԴ-ի սկսած գործընթացի չափազանց կարևոր փուլն է: «Մենք արդեն քանի տարի է` երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու մի ամբողջական ծրագիր ենք իրականացնում, մի ամբողջական գործընթացի սկիզբ ենք դրել, և սա իր արդյունքները պետք է տա կարևորագույն այս հանգրվանը հաղթահարելու պայմաններում: Ընտրությունները լինելու են այն գլխավոր խթանը, որ կարողանանք մեր սկսածն իր ավարտին հասցնել»,- ընդգծեց նա: Ռուստամյանը շեշտեց, որ երկրում կուտակված դժգոհությունը հավերժ կմնա, եթե չվերացվեն պատճառները: «Մենք այդ պատճառենրը վերացնելու ուղղությամբ է, որ քայլեր ենք նախաձեռնել և վստահ ենք եղել, որ դրա հիմքում ընկած են համակարգային արատները, որոնք մինչև հիմա մեր երկրում պահպանվել են. անձինք են փոխվել, մարդիկ են փոխվել, իշխանություններ են փոխվել` իրենց անուններով, բայց իշխանության որակ չի փոխվել, և մենք, նոր սկիզբ ասելով, առաջին հերթին հասկանում ենք, ակնկալում ենք, որ դա պետք է բերի նոր որակի իշխանություն, նոր որակի իշխանությունն է, որ կարող է լուծում տալ այս բոլոր կուտակված խնդիրներին»,- նշեց նա: Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը պրոցես է սկսել, որը պետք է ավարտին հասցնել: «Դրա համար մենք պետք է ունենանք այնպիսի ներկայություն Ազգային ժողովում, որ այս գործընթացները լինեն անխափան և նպատակային: Սա է ընդհանուր ծրագիրը, որը Դաշնակցությունը պետք է իրականացնի, և մեր թիմը, որ ձևավորել ենք, պատկառելի թիմ է: Ամեն մեկի հետ առանձին այս խնդիրները քննարկել, խոսել ենք: Բոլորը տոգորված են այս գաղափարներով և պետք է գան մեր երկիրն այս ծրագրով առաջ տանելու»,- եզրափակեց նա:

2017-02-15

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...