Հեշտը հանձնվելն է, եկեք հանձնվենք, այս է ուզում՝ բավարարվենք, հասնենք խաղաղության. ՀՅԴ-ն ՀԱԿ-ի խաղաղության մոտեցմանը դեմ է

«Հայ ազգային կոնգրեսի» խաղաղության մոտեցմանը դեմ ենք. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այդ դեպքում պետք է հարց տալ՝ ի՞նչ չի արել իշխանությունը, որ այդ խաղաղությունը չի եղել։ Այդ խնդիրը ՀՀ-ն չունի, որովհետև մեզանից չի բխում պատերազմը, հրադադարի խախտումը Ադրբեջանի ագրեսիվ պահվածքով է պայմանավորված»,-ասաց նա: Ըստ Ռուստամյանի՝ մանավանդ, եթե դիտարկում ես նախընտրական տրամաբանության մեջ, նշանակում է, «որ գանք իշխանության, արագ պետք է քայլեր անենք, որ խաղաղություն բերենք»: Ըստ նրա՝ դա նշանակում է միայն, որ պետք է բավարարել Ադրբեջանի ցանկությունները. «Որովհետև ուրիշ ձևով հասնել խաղաղության՝ անհնար է, խաղաղությունը միակողմանի տեղի չի ունենում, դա պետք է բանակցային սեղանի շուրջ լինի: Իսկ բանակցային պրոցեսը փակուղու մեջ է»։ Ռուստամյանի խոսքով՝ զիջումը՝ կարգավիճակի հետ կապված, ծիծաղելի է: «Նա առաջարկում է ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ մոռանալով, որ մինչ այս ամեն ինչը սկսելը Ղարաբաղն ուներ այդպիսի կարգավիճակ, Ադրբեջանը դուրս էր ելել և Մոսկվայի ուղղակի ենթակայության տակ էր: Այսինքն՝ անգամ մինչ պատերազմական գործողություները Ղարաբաղն ուներ ավելի բարձր կարգավիճակ, ինչ այսօր առաջարկում է Ալիևը, ինչն ուղղակի ծիծաղելի է»,-ասաց նա: ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ հանձնվելը հեշտ տարբերակ է. «Եկեք հանձնվենք՝ ասենք այս է ուզում՝ բավարարվենք, հասնենք խաղաղության»,-ասաց նա և հիշեցրեց, թե նորություն չէ այդ ուժի կողմից հրապարակվող թեզը: «Ժամանակին էլ հրաժարվեց, գնում էր այլ ճանապարհով՝ «տարածքներ խաղաղության դիմաց» տխրահռչակ բանաձևն էր, որը մերժվեց հասարակության կողմից: ՀՅԴ-ն պայքարում էր դրա դեմ և դրա համար բանտերում էր: Հիմա ուզում է վերականգնել նույն թեզերը՝ փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը՝ ասելով, որ հիմա ինչ սեղանին է դրված, նույն իրենց ձեռք բերված խաղաղության տարբերակն էր, որը փուլային տարբերակն էր: Բայց պարզ հարց ենք տալիս՝ եթե Ձեր կարիքով նույն էր, ինչո՞ւ Ադրբեջանն այն ժամանակ ամբողջությամբ համաձայն էր, հիմա՝ ոչ: Ուրեմն ինչ-որ բան այն չէ»,-ասաց նա: Ըստ Ռուստամյանի՝ բարձր ամբիոնից, եթե առաջին Նախագահը հայտարարեց, որ լուծում կարող է լինել, եթե Արցախի ինքնորոշումը ապահովեն, կհասկանան:

2017-03-03

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...