ԱԺ ընտրություններում չպետք է առաջնորդվել ծանոթ-բարեկամով. Արմեն Ռուստամյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ օրերս տեղի ունեցած միջադեպին, երբ ՀՀԿ ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի տանը ծեծի էր ենթարկվել ՀՅԴ համակիր: Պատգամավորը նշեց, որ չի ուզում միջամտել այդ գործին, քանի որ ոստիկանությունն է զբաղվում դրանով, և այն ընթացքի մեջ է: Նա չցանկացավ որևէ մանրամաս հաղորդել, որպեզի չազդի քննվող գործի վրա: Ռուստամյանը չբացառեց, որ համագյուղացիները կարող են վեճ ունենալ, և խնդիրն այն է, որ հարցը չքաղաքականացվի, չդիտվի, որ դա պայքար է` ընտրությունների հետ կապված: Պատգամավորի կարծիքով` ռեյտինգային ընտրակարգը «դատարկ ձայն»-ի տեղ չի թողել, որովհետև փոքր Հայաստանում 1600 թեկնածու պայքարի մեջ է մտել` ծանոթ, բարեկամ, գերդաստան կապերով: «Կոչ կանեի մեր ժողովրդին, որ դուրս գան հետամնաց ասիական ոճից և չառաջնորդվեն խնամի-բարեկամական կապերով կարևոր համապետական ընտրություններում: Բարեկամական կապերը լավ են կնունք, ծնունդ, հարսանիքի ժամանակ, բայց պետության համար կարևոր հարցրերում չպետք է նման կապերով առաջնորդվել: Երբ մարդու հարազատը հիվանդ է լինում, նրան չեն տանում մոտիկ բարեկամի մոտ, այլ տանում են ամենալավ բժշկի մոտ: Պետականաշինությունն ավելի մեծ մասնագիտական ու բարդ ունակություններ է պահանջում, քան նույն բժշկությունն ու կոշկակարությունը: Քանի դեռ այս գիտակցությանը չենք հասել, երկար ճանապարհ պետք է անցնենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

2017-03-03

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ն խորհրդարանական բոլոր ուժերին առաջարկում է ընդհանուր սեղանի...
Ստանձնել ենք Հայաստանի և հայության բարեկեցիկ, ազատ ու արդար ապագան...
Երբ ժամանակը գա (Տեսանյութ)
Արմենուհի Կյուրեղյանի հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի...
Այլ...