Արծվիկ Մինասյան. «Առաջարկում ենք արժանավայել վարձատրություն պետական ծառայողներին»

Այսօր մեկնարկեց ՀՅԴ քարոզարշավը: ՀՅԴ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ պետական կառավարման համակարգը հիմնովին վերանայելու անհրաժեշտություն կա: «Մեր համար սկզբունքային նշանակություն ունի, մեր առաջնահերթությունների մեջ է այն, որ պետական ծառայողը պետք է վստահ լինի` վարձատրությունը, որը տրվում է իրեն, ապահովելու է թե իր սոցիալական, թե իր պարտականությունների լիարժեք իրականացման ֆինանսավորումը, որպեսզի նրա մոտ չդրսևորվեն կոռուպցիոն այս կամ այն դրսևորումները: Այս հենքի վրա է, որ մենք առաջարկում ենք հակակոռւպցիոն այնպիսի մարմնի ստեղծում, որը կներառի հասարակության տարբեր շերտերի, ընդդիմության ակտիվ մասնակցությունը:Մենք առաջարկում ենք պետական ծառայության այնպիսի սկզբունքներ, որոնք հիմնված են հայրենասիրության, պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի վրա»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` ՀՅԴ-ն հասնելու է նրան, որ երկրի բնական ռեսուրսները` հողը, ջուրը, ընդդերքը,մթնոլորտը, կեդանական ու բուսական աշխարհը, որպես ժողովրդի սեփականություն, ծառայեն հենց ժողովրդին ու քաղաքացուն:

2017-03-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Խայտառակություն է ու ամոթ. Մ. Գրիգորյանը տանը ԱԱԾ խուզարկության...
Ինչո՞ւ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից...
Բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա
Գնում ենք կուտակային կենսաթոշակների մասին հարցը արդար և սահմանադրական...
Այլ...