Խոստացան, որ մի քանի ժամից Հաց բերողին ազատ կարձակեն. Միքայել Մանուկյան

Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ Հաց բերողին` Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով: Մինչ այդ, ՀՀ գլխավոր դատախազի հրավերով, հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Միքայել Մանուկյանի, Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել են Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը, պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145 և 147-րդ հոդվածներով նախատեսված՝ «անձնական երաշխավորություն» խափանման միջոցի կիրառման կարգը, երաշխավորողների իրավունքներն ու պարտականությունները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը Yerkir.am-ին հայտնեց, որ հանդիպման ընթացքում գլխավոր դատախազը ներկայացրել է ողջ ընթացակարգը: «Մեզ հնարավորություն տրվեց հանդիպելու Արթուր Սարգսյանի հետ, ով ամսի 10-ից հացադուլ է հայտարարել: Նա շատ ադեկվատ վիճակում էր, բոլոր հարցերին արձագանքում էր, ասաց, որ որևէ խախտում չի կատարել, և իր առողջական վիճակն էլ չի ներում որևէ նոր բան մտածելու կամ անելու համար: Նրա խոսքով՝ քննչական բոլոր գործողություններին թե' առաջին անգամ է ներկայացել պատշաճ, թե' երկրորդ անգամ, դուրս գալուց հետո էլ պարտավորվում է ներկայանալ պատշաճ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ այժմ ստորագրահավաքին միացած պատգամավորների կողմից պետք է համապատասխան գումար (500 000-ական դրամ) փոխանցվի դատախազության դեպոզիտային հաշվին, որպեսզի լուծվի խափանման միջոցը փոխելու հարցը: «Խոստացան, որ մի քանի ժամից Հաց բերողին ազատ կարձակեն»,- եզրափակեց Մանուկյանը:

2017-03-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...