Տեսեք, թե ուր ենք մենք հասել, որ ընտրողների համար ընտրությունը դարձել է փող աշխատելու միջոց․ Արմեն Ռուստամյան. Մանրամասները տեսանյութում

Բոլոր համապետական ընտրություններում «Դաշնակցությունը» արձանագրում է միշտ իր ունեցած ընտրազանգվածի մի այնպիսի ծավալ, որը երբեք չի պակասել երբեք․ Tert.am-ի հետ զրույցում՝ խոսելով խորհրդարանական ընտրություններում իրենց մասնակցության և ունեցած «կայուն» ընտրազանգվածի մասին՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը: «Այդ ընտրազանգվածը գոյանում է ոչ պատահականորեն: Քանի որ Դաշնակցությունը գաղափարական կուսակցություն է, մեր ընտրազանգվածը համոզումով է քվեարկել մեր օգտին: Դա պայմանավորված է նրանով, որ մենք ցանկացել ենք և արել ենք քայլեր, որ այդ համոզվածությունը «Դաշնակցության» հանդեպ չկորի,- ասաց նա՝ նշելով, որ իրենք նպատակ ունեն իրենց համակիրների շրջանակն ընդլայնել, միայն խորհրդարանում անցողիկ շեմը հաղթահարելով չսահմանափակվել: Խոսելով իշխանությունների հետ կոալիցիա կազմելու և դրա հետևանքով նրանց նկատմամբ վստահության չափի փոփոխության մասին՝ նա նկատեց, որ երկրում կար կուտակված օբյեկտիվ դժգոհություն: Նշեց, որ իրենց քննարկումների արդյունքում էլ եկել են այն եզրակացության, որ եթե այդ դժգոhության «պատճառներից պատճառը» չվերացնեն, այն միշտ էլ կմնա: «Դա հնարավոր էր կատարել երկու ճանապարհով՝ մեկը` հեղափոխական, չնայելով, թե ինչպիսի արդյունքներ կլինեն այդ հեղափոխության ժամանակ, մյուսն էլ՝ ներսից մտնել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք վերջին տարբերակն ընտրեցին: Հասկացան, որ պետք է «որոշակի գին» վճարեն․ որոշակի դժգոհություն իրենց նկատմամբ կառաջանար, թեկուզ և պայմանավորված նրանով, որ իրենք էլ արդեն իշխանության մի մասն են: «Մենք հասկացանք, որ պետք է այդ գինը վճարենք, հետո այդ խնդիրները լուծենք»,- ասաց նա: Արմեն Ռուստամյանը նաև իր զարմանքն արտահայտեց ընտրակաշառքի տեխնոլոգիան օգտագործողների և դրանից օգտվողների մասին: «Ցինիզմի է հասել ամեն ինչ, արդեն առանց ամաչելու ընտրողն ուղղակի կոչ է անում, որ իրեն շատ փող տան, փող տվողն էլ չի ամաչում ասել, որ ՝ այո՛, փող է տալու, որ իրեն ընտրեն: Տեսեք ու՞ր ենք մենք հասել, որ ընտրողների համար ընտրությունը դարձել է փող աշխատելու միջոց: Իրենք չեն դիտում ընտրությունը, որպես իրենց ճակատագիրը որոշելու հարց, որ իրենց ընտրական իրավունքը, քվեն իսկապես ուժ ունի և կարող է օգտագործել դա ավելի որակյալ իշխանություն ունենալու համար»,- ասաց նա: Խորհրդարան անցնելուց հետո ՀՅԴ-ի՝ այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հավանականության, կուսակցության հնարավոր վարչապետի և այլ թեմաների մասին հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

2017-03-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...