«Քարը ծակելու համառությամբ աշխատել ենք, որ այս չարիք ծնող համակրգն այլևս չլինի»

ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրողների հետ: ՀՅԴ ԳՄ քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով հավաքվածներին նշեց, որ եթե նրանք վաճառում են իրենց ընտրական իրավունքը, ապա դրանից բխում է մնացած իրավունքների ոտնահարումը: «Եթե մենք չվերականգնեք այս իրավունքը, մեր երկիրը ո´չ մարդու իրավունքներ կարող է հարգել, ո´չ էլ այլ իրավունքների մասին ընդհանրապես հնարավոր է խոսել»,- ասաց նա: Ըստ նրա կատարվել է մեծ փոփոխությունը, և այդ փոփոխությունները կատարվել են ՀՅԴ անմիջական ջանքերով: «Մենք այլևս ոչ թե ընտրում ենք մի անձի, որին պատկանում էր ամբողջ իշխանությունը, այլ մենք ընտրելու ենք խորհրդարան, որն ինքն է ամեն ինչ որոշելու»,- ասաց նա ապա հավելեց. «Հիմա այս ընտրապայքարում էլ, բոլոր քաղաքական ուժերը ասում են գանք փոփոխություն ենք անելու, մենք ասում ենք` արդեն այդ փոփոխությունների մի զգալի մասը արել ենք և ոչ թե դա պետք է նոր անենք»: Ռուստամյանի խոսքով, այս նոր խորհրդարանական համակարգը, Դաշնակցության պահանջն է եղել միշտ՝ 91 թվականից սկսած: Նա նշեց, որ երբ 90-91 թվականներին Հայաստանում Գերագույն խորհուրդն էր ղեկավարում երկիրը, դա մեր երկրի ամենաժողովրդավարական ժամանակահատվածն է եղել, իսկ 91 թվականից, երբ անցանք նախագահական համակարգի երկրի ընթացքը սկսեց ծռվել և սրա հետևանքները ըստ նար, մինչև հիմա կրում ենք: «Եթե կոլեգիալ որոշումներ կայացնելու մեխանիզմ չլինի, սուտ է, ով էլ եկավ նույն ձևով գայթակղվելու է, իր կոմղնակիցների համար լավ է լինելու, մյուսները բախտի քմահաճույքին են մնալու` սա հասկանալով է, որ մենք փոխել ենք այս ամեն ինչը»,- ասաց նա և վստահություն հայտնեց, որ այս ընտրությունները լինելու են իրական, ընտրվելու է այնպիսի իշխանություն, որը բալանսավորված է լինելու: Ըստ Ռուստամյանի իրենց ջանքերով է, որ այսօր ընդդիմությունը խորհրդարանում 1/3-րդ ներկայացվածություն է ունենլու, և որ առաջ երբեք նման բան չի եղել: «Ընդդիմությունը ոչ թե սպասելու է ընտրությունները վերջանան, որ հաջորդ ընտրությանը ակտիվանան կամ ինչ-որ հարց լուծելու համար միտինգ անեն այլ իրենց գործիքներ է տված, որ այդ գործիքներով ԱԺ-ում կարողանան ազդել իշխանությունների որոշումների վրա»,- հայտարարեց նա: Ապա Ռուստամյանը նշեց, որ երբեք իրենք դատարկ խոստումներ չեն տվել ընտրողին: «Մենք բաներ ենք ասել, որ երկար տարիներ կարող է, չեն ընկալվել, բայց կաթիլի` քարը ծակելու համառությամբ շարունակել ենք, 25 տարի շարունակ աշխատել ենք, որ այս հաջողությունը ունենանք, որ համակարգ փոխենք, որ այս չարիք ծնող համակրգը այլևս չլինի»,- ընդգծեց նա, ապա նշեց, որ այս որ այս ամեն ինչը նկատի ունենալով Դաշնակցությանը տան հնարավորություն, որպեսզի կարողանա այս գործը շարունակել` ավելի արագ տեմպերով որ այս տարվա մեջ արդեն նրանք զգան փոփոխությունների արդյունքները: Վերջում ամփոփելով իր խոսքը նա նշեց, որ ՀՅԴ-ն միակ կուսակցություւնն է որ իր 127 տարիների համար, իր արածի համար բաց ճակատով կանգնում է ժողովրդի մեջ և շարունակում է իր ընթացքը: «Ձեր ընտրությունը ճիշտ կատարեք, այնպիսի մարդկանց ընտրեք, որ այս ամեն ինչից հասկանում են, այդպիսի մարդիկ կան նաև մյուս ճամբարներում, մարդիկ կան որ հարգված մարդիկ են, պետք է ընտրեք այն տրամաբանությամբ, որ մարդը այս արվածը հետ չպտտի, թողնի որ իր արդյուքնները տա, արագ մտնի այս պրոցեսի մեջ, որ այս ամեն ինչը կարողանանք ԱԺ-ում հստակ իրականացնենք: Այպսիսի ընտրություն եմ մեզ բոլորիս մաղթում և ունենանք մեր համատեղ ուժերով ձևավորված այն հիմնադիր խորհրդարանը, որ արագ այս փոփոխությունները ձեր կենցախ մտցնի, որ դուք այս ամեն ինչի դրական հետևանքները տեսնեք»,- ասաց նա:

2017-03-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...