Արմեն Ռուստամյան.Թույլ մի տվեք, որ 10-15 հազար դրամով ձեզնից խլեն ձեր իշխանությունը

Ամեն մարդ իր արժանապատիվ վարձատրությունը ստանալու է, եթե երկիրը ճիշտ ճանապարհի վրա լինի, սակայն դրա համար պետք են մեխանիզմներ, պետք է միջավայր փոխվի: Այս մասին այսօր Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորորող, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ չի կարելի խաբել մարդկանց, սուտ խոստումներ տալ միայն նրա համար, որ այդ օրը գան և իրենց օգտին քվեարկեն: Ըստ նրա՝ երկրի բոլոր սոցիալական խնդիրների հիմքում ընկած է քաղաքական համակարգը և եթե քաղաքական համակարգը չփոխվեց, այդ բոլոր խնդիրները մնալու են: Դաշնակցական թեկնածուն բնակիչներին ներկայացրեց խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններն ու հավաստիացրեց, որ նոր համակարգում չի լինելու որևէ մեկն, ով միանձնյա որոշում կկայացնի, վերևից մինչև ներքև բոլոր կադրային նշանակումները կանի: «Դաշնակցությունն ի սկզբանե ասել է, որ այս համակրգը չարիք ծնող համակարգ է: Մենք 1990-1991 թվականներից նույն բանն ենք ասում: Նախագահական ընտարակարգի արդյունքում Հայաստանում երեք նախագահ փոխվեց, բայց մարդկանց կյանքում իրականում ոչինչ չփոխվեց, եղավ սեփականության դերաբաշխում, սրանից անցավ նրան, արդյունքում ժողովուրդը ոչինչ չստացավ, չքաղեց անխակության պտուղները»,-հայտարարեց նա: Նրա խոսքով՝ դաշնակցության նպատակը երկիրն առողջացնելն է. «Ճիշտը դժգոհությունը ծնող պատճառները վերացնելն է, քան տեղ-տեղ ցավազարկելը, որովհետև մինչև հիվանդությունը չբուժես՝ օրգանիզմը չի կարող առողջանալ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե մարդիկ ցանականում են արագ փոփոխություններ, ապա ձևավորվող խորհրդարանը պետք է որակ ունենա: Պատգամավորի խոսքով՝ ժողովրդի իշխանությունը դրսևորվում է ընտրության ժամանակ: «Որևէ մեկը չի կարող ձեր ձայնը կեղծել: Մարդիկ զզվել են ընտրություններից, որովհետև իրենց ձայնը կեղծվել է: Մարդիկ զզվել ու գնացել են ընտրակաշառքի հետևից, ասել են՝ առիթ է, գոնե մի 10-15 հազար դրամ փող աշխատենք, որովհետև էս ընտրությամբ բան չի փոխվելու: Հավատացեք, որ ժողովրդի իշխանությունը դրսևորվում է ընտրության ժամանակ, դուք ձեր իշխանությունից մի' հրաժարվեք, դա ավելի մեծ բան է, քան այն 10-15 հազար դրամը, որով ձեզ գայթակղում են, դրանով պարզապես ձեր իշխանությունը ձեզնից խլում են»,-ասաց նա՝ հորդորելով գյուղացիներին՝ մասնակցել ընտրությանը և իրենց քվեի տերը լինել:

2017-03-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...