Չկա այդ փրկիչը, ոտներն ամպոտ հրեշտակը. Ռուստամյանը՝ Ծառուկյանի մասին. Մանրամասները՝ տեսանյութում:

«Լիահույս ենք, որ այս նոր համակարգը բերելու է լուրջ մեխանիզմներ կուտակված խնդիրները լուծելու համար, որովհետև մենք վերացրել ենք այդ խնդիրների առաջացման պատճառները»- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արմեն Ռուսատմյանը՝ հավելելով, որ իրականում ապրիլի 2-ին բոլորովին նոր Հայաստան ենք ունենալու, քանի որ, ըստ նրա, այն փոփոխությունները, որոնք կատարվել են, հեղափոխական են: Անդրադառնալով դիտարկմանը, որ հատկապես մարզերում թագավոր են ուզում տեսնել և շատ ժամանակ թագավոր են կոչում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Ռուստամյանը նշեց. «Մենք այս համակարգը փոխելով՝ ժողովրդին «փրկիչ-թագավորներից» ենք ազատել, որովհետև այդպես չի լինում. անընդհատ «փրկիչ-թագավորի» փնտրտուքով մտանք այս փակուղու մեջ: Հիմա պետք է կոլեգիալ կառավարման անցնել, չկա այդ փրկիչը, ոտներն ամպոտ հրեշտակը, և չպետք է խաբվեն մարդիկ»:

2017-03-22

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը 2017թ....
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի...
Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության...
...
Այլ...