Ռուստամյան՝ ՀՅԴ-ն իշխանության հետ չէր համագործակցի, եթե շատ քվե ունենար. Մանրամասները՝ տեսանյութում

Մասիսի Ղուկասավան գյուղում ՀՅԴ համապետական ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանին դիմավորեցին աղ ու հացով: Ղուկասավան գյուղի հոգսերով հետաքրքրվելուց հետո Արմեն Ռուստամյանը հորդորեց բնակիչներին ապրիլի 2-ին քվեարկել հանուն նոր սկզբի: Գյուղացիներին հետաքրքրող ծրագրային դրույթներից նա բացատրեց, համայնքների համահարթեցման սկզբունքը, որի հաջողելու դեպքում յուրաքանչյուր համայնքի բյուջե պետք է ձեւավորվի ըստ համայնքի կարիքների: Հարկ չի լինելու, որ գյուղից մարդը տեղափոխվի Երեւան՝ լավ ապրելու, աշխատանք գտնելու ակնկալիքով, զարգացնելու են համայնքները: Արմեն Ռուստամյանը գյուղացիներին հավաստիացրեց, որ ՀՅԴ-ն ունի 7 կետից բաղկացած ծրագիր, որի իրականացման համար պետք է քվերակել հիմա: «Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, որ կարողանանք այս որակի լայնամասշտաբ փոփոխություններ իրականացնել երկրում: Մենք գիտենք՝ ամեն տեղ կուտակված լուրջ խնդիրներ կան, բայց նաեւ գիտենք, որ եթե դու ճիշտ չես ախտորոշում, թե որ պատճառներն են, որ բերել են այդ խնդիրներին, դու այդ խնդիրները երբեք չես լուծի: Պիտի կարողանաս վերացնել այդ խնդիրները, որ հույս ունենաս, վստահություն ունենաս, որ այդ դրանք կլուծվեն: Այս ամենը մենք երկար վերլուծելով եւ համոզում ունենալով, կարողացանք հասնել նրան, որ բոլոր մեր առաջարկած դեղատոմսերը ի վերջո ընդունեցին»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Դաշնակցությունն ունի հստակ գաղափարներ, նպատակներ ու սկզբունքներ` հանուն ինչի պատրաստ է համագործակցել բոլորի հետ: Երկարամյա պայքարն արդյուք է տվել: Հիմա ունենք նոր կառավարման համակարգ , սահմանադրություն: Հենց այդ սահմանադրությամբ է որոշվել, որ մեկ անձից կախված չլինի իշխանությունը, այլ լինի կոլեգիան: Իշխանության հետ ՀՅԴ-ն ստիպված է եղել համագործակցել դրա համար: Եթե նախորդ ընտրություններին ՀՅԴ-ն ունենար ավելի շատ քվե , այդ նպատակին կհասներ, ավելի արագ եւ գուցե անհրաժեշտություն չլիներ իշխանության հետ համագործակցելը: «Դաշնակցությունը չի գալիս թոշակները եւ աշխատավարձերը կրկնապատկելու համար, մենք ավելի լուրջ հարց ենք լուծում, մենք փոխում ենք այն որոշումների կայացման որակը, որով որոշվում է, թե թոշակը եւ աշխատավարձը որքան պետք է լինի: Արդար որոշման մեխանիզմներ ենք դնելու եւ վստահ ենք, որ կշահեն բոլորը»,- ասել է Արմեն Ռուստամյանը: Ղուկասավանցիները նման անմիջական հանդիպում չէին ակնկալում, եւ Արմեն Ռուստամյանին ճանապարհեցին հույսով, որ հնարավոր է փոխել ինչ որ բան , եթե քվեարկեն իրենց խղճին համապատասխան:

2017-03-25

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Շատերին պետք է, որ աղետալի լինի վիճակը երկրում. Արմեն Ռուստամյան
Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը....
Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները....
Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել...
Այլ...