Ձեր ձայնը որոշելու է, թե ում ձեռքն եք հանձնում ձեր ապագան. Արմեն Ռուստամյան

Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Երևանի Նոր Նորք թաղամասի ընտրողների հետ: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ իրենց քաղաքական ուժին ձայն տալը կնպաստի, որ եղած ձեռքբերումներն ավելի խորանան: «Մենք այս ընթացքում եղել ենք տարբեր մարզերում և շատ լուրջ ակնկալիքներ ունենք, որ դուք, Դաշնակցության արածը գնահատելով, հնարավորություն կտաք շարունակել մեր այն գործը, որը սկսել ենք: Մեր ունեցած ձեռքբերումներն են, որ մեզ այսօր հնարավորություն են տալիս՝ մտածելու, որ մենք ապրիլի 2-ից հետո ապրելու ենք նոր Հայաստանում, որովհետև ունենալու ենք նոր որակի իշխանություն և այդ որակը պայմանավորված է լինելու նոր համակարգով, որն ամրագրել ենք Հայաստանում: Մեր ժողովրդի մեջ լուրջ և արդարացի դժգոհություն է առաջացել, մենք վերացրել ենք այն խոչընդոտը, որը թույլ չէր տալիս ընտրությունների նկատմամբ վստահություն և հավատ ունենայիք, որ ձեր քվեի արժեքը կորցնեիք»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արել են, որ համակարգ փոխվի և միանձնյա որոշումներ կայացնողներ չլինեն: «Այս ընտրություններով Հայաստանը նոր շունչ է ստանալու, ունենալու ենք հնարավորություն, որ մինչ այժմ չլուծված հարցերը լուծվեն և սրա մեջ Դաշնակցության դերակատարումն էական է: Մենք չենք հրապարակել որևէ թիվ, որևէ մակարդակ՝ կապված ձեզ հուզող կենցաղային հարցերը լուծելու հետ, որովհետև մենք եկել ենք այդ հարցերն արմատապես լուծելու տրամաբանությամբ: Մենք չենք ասել, որ աշխատավարձերը կբարձրացնենք երկու անգամ, թոշակները՝ երեք անգամ, որովհետև մենք ասում ենք, որ կբերենք նոր համակարգ: Պետությունը պետք է տա հնարավորություն, որ դուք սնվեք համապատասխան մակարդակով, գոյատևելու համար ունենաք անհրաժեշտ բոլոր պայմանները»,- նշեց նա՝ ընդծելով. «Ձեր ձայնը որոշելու է, թե ում ձեռքն եք հանձնում ձեր ապագան»:

2017-03-30

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության...
Շնորհավոր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:
Ռուստամյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու...
ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը...
Այլ...