Փարպիում ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, բնական է, առանց խախտումների չեն ընթացել: Հենց ապրիլի երկուսին ՀՅԴ կողմից ԿԸՀ էր ներկայացվել դիմում բողոք Արագածոտնի մարզի Փարպի համայնքում ընտրախախտումների վերաբերյալ: ԿԸՀ-ից Yerkir.am-ին հայտնեցին, որ դիմումը վերահասցեագրման կարգով ներկայացվել է թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով, որը դիմումի քննությամբ կայարցել է որոշում անվավեր ճանաչել Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն, իսկ վարույթով ձեռք բերված նյութերն ուղարկվել են դատախազություն: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր ճեպազրույցում անդրադառնալով Փարպիում ստեղծված իրավիճակին հայտարարել է, որ Փարպիում քաշքշոցներ, տեղամասերում խառնաշփոթ և ակնհայտ բաց քվեարկություն ու ուղղորդումներ են գրանցվել: «Ի դեպ, ուղղորդումները ասես դարձել են շատ տեղամասերում հիմնական խախտման միտող ուղղությունը: Փարպիի համար մենք արդեն ահազանգել ենք` դիմել ենք ԿԸՀ նախագահին և գլխավոր դատախազին, որպեսզի փորձեն այնտեղ կարգուկանոն հաստատել: Բացի այդ` մեր տեղամասային հանձնաժողովին զգուշացվել է, որ խախտումների կրկնվելու դեպքում անպայման այդ տեղամասի վրա բողոք պետք է արձանագրվի»,- ասել էր նա եւ ընդգծել, որ շատ հաճախ տեղամասերից դուրս աշխատանքը, որ պետք է անի ոստիկանությունը, անում են լրագրողները, իսկ ներսում` շատ տեղերում, որտեղ պետք է հանձնաժողովների անդամները, վստահված անձինք իրենց գործառույթները կատարեն, այդ գործը դարձյալ մի մասով մնացել է լրագրողների վրա: Ուշագրավ էր ոստիկանության արած պարզաբանումը Վարդանյանի նկատառումներին: «Համոզված, որ ՀՀ ԱԺ պատգամավորը և փորձառու քաղաքական գործիչը քաջատեղյակ է ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայողների իրավունքներին ու պարտականություններին, կցանկանայինք հավատալ, որ հանիրավի դժգոհությունը պայմանավորված է եղել այդ պահին կոնկրետ իրավիճակի մանրամասների չիմացությամբ»,- ասված էր ոստիկանության պարզաբանման մեջ: ԿԸՀ կողմից Փարպի համայքնի ընտրությունների չեղյալ համարելը միայն մեկ բան է նշանակում, որ խախտումներ, որոնց մասին բարձրաձայնում էր Դաշակցությունը եղել են եւ ոստիկանությունն էլ այդուհանդերձ թերացել է իր աշխատանքների կատարման մեջ, իսկ Վարդանյանի հայտնած դժգոհությունն էլ խիստ տեղի էր: Հիշեցնենք, որ Փարպին նախկին ԲՀԿ-ական, բայց այս ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Բազմասեր Առաքելյանի հայրենի գյուղն է:

2017-04-10

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...