ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. Արմեն Ռուստամյանը ենթադրում է, որ համագործակցություն­ը պետք է շարո­ւնակվի

Հայ Յեղափոխական Դաշն­ակցությունը և Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն բանակցությունների մեջ են. այս մասին այսօր ԱԺ-ում լր­ագրողների հետ զրույց­ում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցին, թե ովքեր են կոնկրետ բանակցում՝ Ռուստամյանը պատասխանեց, թե ՀՅԴ և ՀՀԿ ղեկավարությունը՝ առանց անուններ նշելու: «Ենթադրում եմ, որ այն համագործակցություն­ը, որի մասին դուք տե­ղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև, ի վերջո, դա անժամկետ էր, պայմանավորված չէր որևէ ձևաչափով, այլ խնդիրների լուծմամբ էր պայմանավորված, իսկ այն հարցերը, որ համագործակցության մեջ արձան­ագրված են, դրանց զգալի մասը լուծված չե­ն»,- ասաց Ռուստամյան­ը: Ըստ նրա՝ ՀՅԴ-ի խնդիրն է շարունակել ամեն ինչ անել այդ հարցերի վերջական լուծմանը հասնելու համար: Իսկ մինչ այդ Ռուստամյանը շեշտեց, որ ՀՅԴ-ն գոհ է ընտրություններում իրենց արդյունքներից՝ հաշվի առնելով «դաժան պայքարը», և գտնում է, որ նախորդ ընտր­ությունների համեմատ աճ են արձանագրել: Իսկ դիտարկումներին, թե ՀՅԴ-ն ընտրություններին վարչական ռեսուրս է կիրառել, պատասխանեց, որ եթե կիրառելու լինեին, նախորդին էլ կկիրառեին, երբ արդյունքները բավարար չէին: Ռուստամյանը նշեց, որ բանակցությունները չեն ենթադրում, որ կլինի համապատասխան ՀՅԴ պորտֆելների կամ մարզպետների թվի ավելացում: «Խոսում ենք նոր ստեղծված իրավիճակում նոր որակով համագործակցության մասին, որովհետև համագործակցության մեկ տարվա փորձ ունենք, և սա լավ առիթ է հասկանալու՝ որքանով ենք կարողացել այդ համագործակցությունն ավելի արդյունավետ օգտագործել՝ ի շահ մեր պետության, և այդտեղ էլ անելիքներ կան»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ինչպես են տեսնում համագործակցություն մի քաղաքական ուժի հետ, որը հենց ՀՅԴ-ի գնահատականով ընտրողներին ակնհայտ ուղղորդել է, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նախ՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և մենք չենք կարող գործել այդ տրամաբանությունից դուրս։ Եվ ուրեմն պետք է այնպիսի գործիքներ ունենանք, որ հնարավորություն կտան մեր առջև դրված խնդիրները լուծելու: Այս ընտրություններն էլ ցույց տվեցին, որ բոլոր նրանք, ովքեր խոսում էին ինչ-ինչ արդյունքների մասին, դրանք ձեռք են բերել համագործակցության դեպքում և դա փաստ է»,-ասաց նա և նշեց, որ այս ընտրությունները լավ առիթ էին «պոռոտախոսությունից» ազատվելու համար։ Իսկ թե ինչպես եղավ, որ Փարպի գյուղում հենց իրենց դիմումով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեցին, Ռուստամյանը նշեց, որ Փարպիում ընտրությունն­երի անվավեր ճանաչվելը հենց համագործակցու­թյան, ներսից աշխատել­ու արդյունք է: «Համատեղ եկանք այն եզրակա­ցության, որ չէր կարող այդ աստիճանի խայտա­ռակ, ակնհայտ, ճչացող, ուղղորդված ընտրութ­յունները համարվել նո­րմալ: Գոնե մի տեղ դա պետք է արձանագրվի, որ սա անընդունելի է, և ստեղծված նոր ընտրա­կան համակարգը պարտավոր է դրան արձագանքել»,-ասաց նա: Ռուստամյանը նշեց, որ բազմիցս ասել են, որ ընտրակաշառք բաժանվել է, չնայած նրան, որ կոչ էին անում չտրվել դրանց, ինչը, սակայն, իրենց չհաջողվեց: Թե ովքեր են երևույթի ծնողները, ասաց, թե բոլորն էլ բաժանել են՝ նաև ընդդիմադիր ուժերից: Հարցին՝ ՀՅԴ-ից է՞լ են եղել, պատասխանեց, որ եթե կա նման փաստ, պետք է ներկայացնել: «Դժվարությունն այն է, որ հանցագործություն է՝ թե՛ ընտրակաշառք տվողի, թե՛ վերցնողի դեպքում: Մինչև ժողովուրդը չհասկանա, որ քանի վերցնում է, զրկված է լինելու իր ընտրական իրավունքից...»,-ասաց նա: Հարցին՝ իշխանության հետ չհամագործակցելու դեպքում հնարավոր չէ՞ որևէ արդյունքի հասնել, ինչպես հաջողվեց Փարպի գյուղում անվավեր ճանաչել ընտրությունները, Ռուստամյանը պատասխանեց. «Ոչ, իրենք ուղղակի հիմնավոր և ճիշտ մեթոդներով ու գործիքներով են աշխատում, որ հասնում են արդյունքի»:

2017-04-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...