ՀՅԴ-ն պաշտպանելու է Արա Բաբլոյանի թեկնածությունը. Մանրամասները՝ տեսանյութում

Շարունակվում է 6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստը: ԱԺ նախագահի թեկնածու՝ Արա Բաբլոյանի և Էդմոն Մարուքյանի ելույթից հետո կայացավ մտքերի փոխանակություն: ԱԺ ՀՅԴ խմբակցությունից Արմեն Ռուստամյանը ելույթում ասաց, որ բոլորին շնորհավորում է առաջին նիստի կապակցությամբ: «Կարևոր ուղերձներ լսեցինք: Ողջունում եմ, որ «Ելք»-ն իր թեկնածուն առաջարկեց: Սա հնարավորություն է, որ իրենց տեսլականը ներկայացնեն»,- ասաց նա: Ռուստամյանը նշեց, որ դժվարությամբ է պատկերացնում, որ խորհրդարանում մեկ այլ ուժ լինի մեծամասնություն, իսկ խորհրդարանի նախագահը լինի փոքրամասնության ներկայացրած անձը: «Ես աշխարհում չգիտեմ մի պառլամենտ, որ մեծամասնությունը մեկ ուժ լինի, իսկ ԱԺ նախագահ ընտրվի փոքրամասնության ներկայացուցիչը, դժվարությամբ եմ դա պատկերացնում: Ինչպե՞ս է փոքրամասնությունից ընտրված ԱԺ նախագահը ստորագրելու մեծամասնության ներկայացրած որոշումները»,- ասաց նա: Ռուստամյանի խոսքով` եթե պատգամավոր ես ընտրվել, ընտրվել ես քո ծրագիրն իրականացնելու համար, չես կարող այդ ծրագրին հակառակ գնալ, և ըստ նրա՝ դա պատիվ չի բերի մեր Ազգային ժողովին: «ԱԺ-ն պետք է ներկայացնի մեծամասնություն ունեցող ուժը: Ճիշտ ընտրություն է արել մեծամասնությունը, երբ Բաբլոյանին է առաջարկել: Մարդու կենսագրությունը շատ կարևոր է: Չեմ ասում` Բաբլոյանը միայն կենսագրությամբ է փայլում: Մենք նրան վաղուց ենք ճանաչում, և ամենադժվար պահերին նա կարողանում է ճիշտ որոշում կայացնել: Ես այդ ամենը տեսել եմ և վստահ եմ, որ Բաբլոյանն այն անձն է, որ պետք է լինի ԱԺ նախագահ: Սա ես համարում եմ 4-րդ հանրապետության հիմնադիր խորհրդարան և կարծում եմ, որ հենց Արա Բաբլոյանը պետք է ղեկավարի այս խորհրդարանը: Ես ողջունում եմ այս առաջադրումը: Մենք սատարելու ենք նրան»,- հայտարարեց նա:

2017-05-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...