Հայտնի է, թե ովքեր են խմբակցությունների ղեկավարները եւ քարտուղարները.

ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, թե ովքեր են խորհրդարան անցած 4 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները: Նա նշեց, որ երեկ բոլոր խմբակցություններն անցկացրել են ժողովներ և ընտրել իրենց խմբակցությունների ղեկավարներին ու քարտուղարներին: ՀՅԴ խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղար՝ Աղվան Վարդանյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը: «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Ծառուկյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, իսկ քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը:

2017-05-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...