Մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, դարձնել 7. Արմեն Ռուստամյան.(Դիտել տեսանյութը)

ԱԺ-ում քննարկվում է մշտական հանձնաժողովների հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մտքերի փոխանակման ժամանակ հանդես եկավ ելույթով ներկայացնելով ՀՅԴ դիրքորոշումը: Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ն ներկայացված երկու առաջարկներին էլ համահեղինակ չէ: «ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, ուստի ահնհարժեշտ է, որպեսզի հանձնաժողովների դերը մեծանա: Մենք 7 հոգանոց պատգամվորական ֆրակցիա ենք և խնդիր ունենք բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ունենանք: Ստացվում է, ոչ մեզ ձեռնտու է մշտական հանձնաժողովների թիվը կրճատել, հասցնել 7-ի, որպեսզի կարողանանք բոլոր տեղերում լինել»,- հայտարարեց նա Նրա խոսքով հանձնաժողովների թվի մեծացմամբ իրենք զրկված են լինում բոլոր տեղերում լինելու հնարավորությունից: «Դա միայն մեր ֆրակցիայի խնդիրը չէ, կարող է հետո էլի նման ֆրակցիաներ լինեն, իսկ այս խնդիրն ավելի լուրջ է դա ավելի մեծ խնդիր է, այնպես արեք որ մենք բոլոր տեղերում ներկայացված լինենք» Ռուստամյանը նշեց, որ իրենք չեն ուզում, որ «Ելք»-ը զրկվի հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորությունից, սակայն խնդիրն ավելի լուրջ է, որի մասին պետք է մտածել:

2017-05-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...