Քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի ՏԻՄ որոշումների կայացմանը. Արմենուհի Կյուրեղյան.

Այսօր ԱԺ նիստի օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն էր: Ելույթ ունեցավ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու` «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց նրան: «Գաղտնիք չէ, որ տեղական ինքնակառավարումը ենթադրում է անմիջական մասնակցություն որոշումների կայացման գործընթացին, բայց իրականում քաղաքացին հաճախ պասիվ մասնակցություն ունի այդ որոշումների կայացմանը: Մենք արդեն վավերացրել ենք տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, որը կարևորում է մասնակցային ժողովրդավարությունը: Դուք զգո՞ւմ եք կարիքը, որ այնպիսի մեխանիզմներ ներդրվեն, որպեսզի բնակիչը ավելի շատ մասնակցություն ունենա որոշումների կայացմանը»,- հարցրեց նա: Վարդևան Գրիգորյանը նշեց, որ հասարակությունը պետք է ընտրի ավագանու այնպիսի անդամներ, որ կարողանա նրանց միջոցով իր ձայնը լսելի դարձնել: Նա նշեց, որ կողմ է, որպեսզի Հայաստանում ներդրվեն տեղական ինքնակառավարման եվրոպական մեխանիզմները և փորձը:

2017-05-20

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...