Միևնույն է, «ուրիշ տարբերակ չկա» հիմնավորումով չի կարելի որևէ նախագիծ բերել օրենսդիր. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ-ում քննարկվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին կառավարության բերած նախագիծը: Հիմնական զեկուցող` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի զեկույցից հետո հարակից զեկույց ներկայացրեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Նա նշեց, որ հանձնաժողովում քննարկվել է այս փաթեթը և արժանացել դրական եզրակացության: Ըստ Բոստանջյանի՝ փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է 17 թվականի հուլիսի 20-ին ռադիոընկերությունների լիցենզիաների գործունեության ժամկետների դադարեցմամբ և ռադիոհաղորդումների նոր մրցույթի հայտարարման անհրաժեշտությամբ: Նա հայտնեց նաև, որ հանձնաժողովում քննարկվել է առաջին հերթին անվտանգության հարցը՝ թվային հեռարձակման առումով: Բոստանջյանն անդրադարձավ նաև բազայի տուրքի բարձրացմանը: «Ինչ վերաբերում է պետական տուրքի՝ նախորդի համեմատ կտրուկ բարձրացմանը, գրեթե կրկնապատկվում է: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բազայի տուրքի 500-ապատիկը վտանգավոր չէ, և բոլոր` մրցույթին մասնակիցները խնդիր չեն ունենա»,- ասաց նա: Նշենք, որ կառավարության այս նախագծով առաջարկվում է բարձրացնել ռադիոհաղորդումների հեռարձակման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը: Սրան արձագանքեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ով նշված հանձնաժողովի անդամ է: «Երեկվա մեր քննարկման ժամանակ մենք հարցադրումը արեցինք այն տեսանկյունից՝ ինչո՞ւ 500, այլ ոչ թե` 400: Ինչո՞ւ հիմնավորում չկա, խոսքը դրա մասին է: Մենք փորձեցինք մեր հարցադրումով ձևավորել մշակույթ, որ եթե կառավարությունը նախագիծ է բերում ԱԺ, փորձի նաև հիմնավորել օրենսդիրի առաջ իր նախագիծը: Հակառակ դեպքում ստացվում է՝ միևնույն է, պետք է անցնենք թվայինի, ուրիշ տարբերակ չունենք: Միևնույն է, «ուրիշ տարբերակ չկա» հիմնավորումով չի կարելի որևէ նախագիծ բերել օրենսդիր»,- ընդգծեց պատգամավորը: Բոստանջյանն էլ նշեց, որ ինքը բարձրացրել է այդ հարցը, որ պետք է համակողմանի հիմնավորում բերվի:

2017-05-30

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...