Կգա 2018 թվականը, կտեսնենք. Արմեն Ռուստամյան

Յուրաքանչյուր պաշտոնյա էլ գիտի, որ հավերժական պաշտոնյա գոյություն չունի. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Շիրակի դաշնակցական մարզպետին մեկ այլ դաշնակցականով փոխարինելուն: «Կուսակցությունը կարող է որոշել, որ անձը կարող է հետո այլ տեղ աշխատել: Ոչ մի արտառոց բան այդտեղ չի կատարվել»,- ասաց նա: Անդրադառնալով կառավարության և վարչապետի մասին հարցերին՝ Ռուստամյանն ասաց՝ չի կարող խոսել այն մասին, թե ով է լինելու վարչապետ 5 տարի հետո, կամ` արդյո՞ք Կարեն Կարապետյանը կլինի վարչապետ ևս 5 տարի: Արձագանքելով դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ասում է, որ վարչապետը շարունակելու է պաշտոնավարել, և պատճառ չկա, որ նա հրաժարական տա, պատգամավորն ասաց. «Մենք խոսում ենք այս կառավարության մասին: 5 տարի հետո ի՞նչ կլինի, հայտնի չէ»: Հարցին, թե այս մի քանի ամիսների ընթացքում շոշափելի արդյունքներ տեսե՞լ է, որ իրենց ուժն էլ է վստահության քվե տալիս գործող կառավարությանը, Ռուստամյանը պատասխանեց. «Կառավարության փոխարեն հաշվետվություն չեմ կարող տալ, բայց կառավարությունը բավական լուրջ քայլեր կատարել է: Իհարկե, մենք դա տեսել ենք: Եթե չտեսնեինք, ինչո՞ւ պիտի կոալիցիա կազմեինք»: Ըստ պատգամավորի՝ մի քանի րոպեում չի կարելի ներկայացնել, թե որոնք են եղել այդ փոփոխությունները: Հարցին՝ ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում 2018 թվականից հետո, Ռուստամյանը պատասխանեց. «Կգա 2018 թվականը, կտեսնենք: Ես ձեզ նման 15 տարի հետոն չեմ կարողանում տեսնել: Մենք վաղվա եղանակի պրոգնոզը չենք կարողանում տալ, ուզում եք 5 տարվա պրոգնո՞զ տամ»: Դաշնակցական պատգամավորն ընդգծեց նաև, որ իրենց մատնանշած խնդիրներից կառավարությունը լուծել է, և իրենք վստահության քվե տալու առիթ ունեն:

2017-06-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...