Ֆորսմաժորը բացառել չի կարելի. Ռուստամյան

Խելացի հայտարարություն են արել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որը վերաբերում էր արտախորհրդարանական ուժերի միավորմանը: «Շատ խելացի հայտարարություն են կատարել ընդդիմադիրները, որովհետև ֆորսմաժորը բացառել չի կարելի, այն էլ` այս մեր վիճակում»,- ասաց նա: Հարցին` ինքը տեսնո՞ւմ է իշխանափոխության անհրաժեշտություն, ՀՅԴ-ականը պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ որևէ բան բացառել պետք չէ: «Ամռանը կարող է ձյուն էլ գալ»,- ասաց նա: Ռուստամյանի խոսքով՝ արտախորհրդարանական ուժերը միավորվելու ցանկություն ունենալու պարագայում կարող են գտնել նաև միջոցները ու միավորվել:

2017-06-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...