Մրցույթ անցկացնելու հանձնաժողովի մեջ ինչու՞ պետք է ընդդիմությունը ներկայացվածություն չունենա. Արմեն Ռուստամյան

ԱԺ-ում հակակոռուպցիոն պայքարի հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթ ունեցավ և նշեց, որ կոռուպցիան ընդհանարպես կվերանա, եթե կառավարումը լինի արդյունավետ, կառավարումը լինի առանց թերությունների, որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն օրենքների և որոշումների ընդունման օբյեկտիվությունն ու անաչառությունը, ապա ըստ նրա՝ կառուպցիայի դեմ պայքարի հատուկ մարմին ստեղծելու կարիքն էլ չի լինի: Նրա խոսքով՝ դա այդպես չէ և կարիք կա ստեղծելու մի մարմին, որը կողքից այդ ամեն ինչը վերահսկի, վերլուծի և վեր հանի: «Մենք ընդունում ենք, որ կառավարման համակարգի մեջ կան լուրջ խնդիրներ, կառավարման համակարգը կաղում է և չունի հասարակության վստահությունը: Վստահությունն ընդհանրապես պետական մարմինների նկատմամբ, իշխանական օղակների նկատմամբ դրա գործունեության նկատմամբ ծայրաստիճան ցածր մակարդակի վրա է»,- ասաց Ռուստամյանը: Ռուստամյանի խոսքով այս ամենից ելնելով պետք է որքան հնարավոր է ամբողջական գնանք այս խնդրի լոււծմանը: Նա կարծիք հայտնեց, որ սա ունիվերսալ մարմին է և որ ստեղծվում է ոչ թե անկախ մարմին այլ ինքնավար մարմին: Նա նշեց, եթե ստեղծվում է ինքնավար մարմին, ապա այստեղ գլխավոր հարցը պետք է լինի վստահության առաջացումը, որովհետև դա երկու դեպքում էր կարևոր՝ երբեք մենք չենք հաջողել հակակոռուպցիոն պայքարը տեղ հասցնել, որովհետևև հասարակության մոտ չի առաջացել վստահություն այդ պյքարի նկատմամբ: Ռուստամյանը նաև անդրադարձավ ընդդիմության հարցին և նշեց, որ միշտ էլ կարելի է ասել, որ ընդդիմության ներկայացվածությունը չեզոքության հետ խնդիրներ է առաջացնում: «Բայց մենք եթե համաձայնում ենք, որ հանձնաժողովի կազմում իրավունք չունի ընդդիմության նեկայացուցիչ լինել, մրցույթ անցկացնելու հանձնաժողովի մեջ ինչու՞ պետք է ընդդիմությունը ներրկայացվածություն չունենա: Եթե ինքնավար մարմին չլիներ, այլ լիներ անկախ մարմին ես կառաջարկեի 3/5 տոկոսվ մասնակցություն ունենա ընդդիմությունը»,-ընդգծեց նա, ապա հավելեց՝ եթե մենք դա չենք անում, պետք է հնարավորություն տրվի ընդդիմությանը, որ գոնե մի տեղ ներկայացվածություն ունենա: Ռուստամյանը նաև առաջարկեց, որ այդ մարմինը կոչվի ոչ թե հակակոռուպցիոն պայքարի հանձնաժողով, այլ հակակոռուպցիոն պայքարի ինքնավար մարմին: Նա նշեց, որ ժողովուրդը հոգնել է այդ հանձնաժողով բառից և չունի այդ հանձնաժողովների հանդեպ վստահություն:

2017-06-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչու հենց այս փուլում աշխատանքից ազատվեց Արագածոտնի մարզպետը.
Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների...
Կատաստրոֆա չէ. Աղվան Վարդանյան
Մինչև երբ պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու...
Այլ...