Ավելի հավակնոտ, թիրախավորված ծրագիր է. Աղվան Վարդանյանը՝ կառավարության ծրագրի մասին. Մանրամասները տեսանյութում

Մենք արդեն կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակին տեղյակ ենք, մեզ հետ արդեն քննարկումներ են եղել: Վստահաբար կարող ենք ասել, որ համապարփակ և շատ մանրակրկիտ կազմված, հստակ ժամանակացույցով ծրագիր է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Սա հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է, թե տարի առ տարի որ ոլորտում ինչ պետք է կատարվի: Սա ենթադրում է նաև հստակ պատասխանատվություն»,-շեշտեց նա: Ըստ խմբակցության քարտուղարի՝ շատ հանգիստ յուրաքանչյուրը կարող է հասկանալ, թե 5 տարվա զարգացման ծրագրով ինչ աշխատանքներ են տարվել որ փուլում: Ըստ նրա՝ այսպիսի հստակ թիրախներով հասցեական ծրագիր նախկինում չի եղել: Անդրադառնալով դիտարկմանը, թե կարևոր չէ՞, թե 2018 –ին ով է ծրագիրը շարունակելու իրականացնել, եթե հստակ չգիտեն, թե մեծամասնությունից ով է վարչապետը լինելու, Աղվան Վարդանյանն ասաց. «Մի սևեռվեք մի հարցի վրա, որն այսօր գոյություն չունի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ այն խնդիրները, որոնք ձևակերպված են ծրագրում, մեր երկրում պիտի իրականացվեն, էական չէ, թե ով է իրականացնելու, կարևորը խնդիրներն են, մենք երբևէ անձերից խոսե՞լ ենք: Եթե խնդիրը ճիշտ ես ձևակերպում, լուծումներ կգտնվեն»,-ընդգծեց նա: Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև դաշնակցական նախարարների և վարչապետի միջև լարված հարաբերությունների մասին խոսակցություններին՝ասելով, որ լարվածություն բացարձակ չկա:

2017-06-15

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն,...
...
Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան
Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի...
Այլ...