Ճիշտ կլինի՝ արտաբյուջետային գումարները ծախսվեն Սևանա լճի խնդիրների վրա. Աղվան Վարդանյան

ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետ Արսեն Հարությունյանին հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա երկու հարց ուներ Հարությունյանին: Նախ հետաքրքրվեց, թե ձևավորվելիք լրացուցիչ միջոցները, որոնք գնալու են արտաբյուջետային հաշիվ և ծախսվելու են հատուկ նպատակներով, ո՞ր ուղղություններով են նախատեսում ծախսել ապագայում: Երկրորդը հարցը վերաբերում էր նրան, թե կառավարությունն այսօր արդյո՞ք կարող է պատասխանատվություն վերցնել, որ մինչև 2031 թվականը կարող ենք Սևանի մակարդակը բարձրացնել մինչև համապատասխան նիշը: «Երաշխիքներ կարո՞ղ ենք այսօրվանից տալ»,- հետաքրքրվեց պատգամավորը: Հարությունյանը պատասխանեց, որ ինքը կցանկանար, որպեսզի արտաբյուջետային միջոցներն ամբողջությամբ ծախսվեին ոռոգման համակարգի բարելավման վրա: «Բայց ես չեմ որոշում կայացնողը, ես պատասխան չեմ կարող տալ, թե կոնկրետ որ ուղղությամբ են ծախսվելու: Սակայն կաթիլային համակարգն է այսօր առաջնային խնդիրը, որ պետք է լուծվի, ջրի հաշվառման սարքերն են: Այսօր ոռոգման համակարգում ունենք ընդամենը 79 հաշվառման սարք, սակայն անհրաժեշտ է ևս 2100 սարք, իսկ գումարը կկազմի շուրջ 3,5 մլն դոլար: Բայց այդ սարքերի տեղադրումով կունենանք ամբողջապես վերահսկելի և կառավարվելի ջրային համակարգ, կբացառվեն նաև կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ Հարությունյանը նշեց, որ երաշխիք չի կարող տալ, որ 2031-ին կապահովվի վեց մետրը: «Ես երաշխիք չեմ կարող տալ, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք մեր առջև դրած նշաձողը բարձրացնել»,- ընդգծեց նա: Վարդանյանն էլ արձագանքեց, որ բնական է, որ լրացուցիչ միջոցները կցանկանան ոռոգման համակարգի վրա ծախսել: «Եթե ինձ հարցնեք՝ ճիշտ կլինի, որ այդ գումարները մի մասով ծախսվեն ոռոգման համակարգի վրա, իսկ մի մասով էլ` Սևանա լճի կարիքների վրա՝ մաքրման, բազմաթիվ այլ խնդիրներ կան»,- ասաց նա: Հարությունյանն էլ նշեց, որ պատգամավորի առաջարկը կներկայացնի կառավարությանը:

2017-07-04

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...