Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին. Ռուստամյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ երեկ «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած կրակոցներին: Լրագրողի դիտարկմանը՝ մենք կրիմինալի գագաթնակետին ենք հասել, նա արձագանքեց, որ այդպես չի կարծում, և որ ներկայումս այդ դեպքի հետ կապված քննություն է ընթանում, բայց դա չի վկայում համատարած կրիմինալի մասին: Հարցին էլ՝ Վովա Գասպարյանի մեղքը արդյո՞ք կա, Ռուստամյանը պատասխանեց, որ ամեն մեկն էլ իր չափով պետք է մեղավորություն զգա: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե մարդիկ արդեն Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին են երազում, ինքը ի՞նչ է մտածում դրա մասին, ՀՅԴ պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին: Բավական է հիշել այն ժամանակ կատարված հայտնի սպանությունները, որպեսզի չերազել այդ ժամանակների վերադարձի մասին»: Ըստ նրա՝ պետք է սկզբից ամեն ինչ ճիշտ իր տեղը դրվեր, որպեսզի մենք այս վիճակները չունենայինք:

2017-09-15

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Խայտառակություն է ու ամոթ. Մ. Գրիգորյանը տանը ԱԱԾ խուզարկության...
Ինչո՞ւ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից...
Բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա
Գնում ենք կուտակային կենսաթոշակների մասին հարցը արդար և սահմանադրական...
Այլ...