Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. Ռուստամյանը՝ այլ ուժերի հետ համագործակցելու մասին

Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով 2018 թվականին «Ծառուկյան» դաշինքի` կոալիցիա մտելու հավանականության մասին հարցին: «Մենք որևէ մեկի հետ հարաբերվելու տաբու չունենք։ Մեր երկրում մենք որևէ թշնամի չունենք։ Մենք ունենք հնարավոր գործընկերներ, կարող ենք ունենալ նաև գաղափարական հակառակորդներ։ Եթե որևէ դաշտից մեր մոտեցումները պաշտպանողներ կլինեն, մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել»,- ասաց նա, ապա հիշեցրեց, որ վերջերս ՀՅԴ-ն հակակոռուպցիոն մարմնի ստեղծման շուրջ համակարծիք էր «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունների հետ։ Հարցին՝ նոր կոալիցիա կազմելու կարիք կա՞, և արդյո՞ք կոալիցիայի շրջանակներում այլ ուժի աջակցության կարիք կա, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք հիմա ամբողջ ժողովրդի աջակցության կարիքն ունենք»։

2017-09-15

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Նման հավակնություններ չունենք
Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք
3-4 խոշորացված համայնքներում համայնքապետի թեկնածու ունենք. Աղվան...
Եթե լիարժեք բանակցություններ են ուզում, պետք է խոսեն Արցախի հետ....
Այլ...