ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն, բայց դեռ քննարկելու ժամը չէ. Արմեն Ռուստամյան

Որքան էլ դժվար իրավիճակ լինի, այդուամենայնիվ մենք մեր երկիրը սիրում ենք և պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանն այս վիճակից դուրս բերենք. սա է մեր ազգային ֆենոմենը: ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում: Անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում հնչած դժգոհություններին՝ նա ասել է, որ մարդը պետք է տեսնի իրական փոփոխությունները: «Ես չեմ կիսում այն մոտեցումները, որ այդ նպատակներն ուտոպիա են: Ուտոպիա չեն: Նախ պետք է նպատակ դնել, որ կարողանաս դրան համապատասխան մոբիլիզացնել ամեն ինչ: Եթե մենք, օրինակ՝ նպատակ ենք դնում 4 մլն բնակչություն ունենալ, եթե ուզում ենք արտագաղթը կանխել, հայրենադարձություն ապահովել, ապա պետք է այդ թիվը մեծացնելու ուղղությամբ գնանք. հիմա վա՞տ է, որ նպատակ ենք դնում իսկապես 4 մլն-ի հասցնել բնակչությունը»,-հարցադրում է արել ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Նրա խորին համոզմամբ` երկրում այնպիսի գործընթացներ են լինում, որ այդ միջավայրն ու նախադրյալներն անպայման ստեղծվելու են: Այսինքն՝ այդ վերադարձի հնարավորություններն ապահովող միջավայրը Հայաստանում օր-օրի ձևավորում է: «Հիմա մարդիկ դա հեռվից հեռու չեն կարող տեսնել, որովհետև գործընթացները չեն տվել իրենց արդյունքները, երբ մեր կենցաղ մտնի, մենք կտեսնենք։ Բայց դա ժամանակ պահանջող հարց է, և ես վստահ եմ, որ դա լինելու է, որովհետև ես այսօր տեսնում եմ, որ ամենաբարձր մակարդակով դրված են այնպիսի խնդիրեր, որոնք մեր շահերից են բխում, ժողովրդի, հասարակության շահերից են բխում և կոչված են այդ կուտակված հարցերը լուծելու»,-ասաց նա։ Նրա խոսքով`վարչապետի փոփոխությունից ծրագրերը չպետք է փոխվեն և չեն կարող փոխվել՝ այդ ծրագրերը համաձայնեցված են 17-22 թթ. համար, այստեղ վարչապետի անձի խնդիրն է. Սահմանադրության պահանջով պետք է վերանայում լինի, բայց չի նշանակում, որ վարչապետն անպայման պետք է փոխվի: «Պետք է ձևավորվի նոր կառավարություն, որովհետև լիազորություններն ավարտում է այս նախագահը: Այս կառավարության ձևավորման հետ ամբողջությամբ խորհրդարանական ձևի ենք անցնում: Հիմա ո՞վ կլինի այդ անձը, մենք դրա մասին չենք խոսում նախ այն պատճառով, որ ունենք կոալիցիոն համաձայնագիր, որտեղ այդ տեղը վերապահված է ՀՀԿ-ին. մեր կողմից անպարկեշտ ու անտրամաբանական կլինի խոսել մեր սեփական թեկնածուի մասին, երբ այդ տեղը վերապահել ենք Հանրապետականին: Հանրապետականը դեռևս իր թեկնածուի մասին հայտարարություն չի արել: Մեզ համար տարբերություն կա, թե ով կլինի, բայց դա քննարկելու ժամը չէ»,-պարզաբանել է Արմեն Ռուստամյանը:

2017-09-20

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...