Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք

Արդեն եկող տարի մենք բոլորովին այլ դատական համակարգ կունենանք։ Այս մասին հոկտեմբերի 9-ին՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Նրա խոսքով՝ համակարգն ամբողջովին անկախ է լինելու։ «Այն կախված կլինի միայն հասարակությունից եւ մասնագիտական որակներից։ Մենք ստեղծել ենք համապատասխան օրենսդրական մեխանիզմ, որը դատարանները բավականին անկախ կդարձնի եւ ոչ միայն ֆորմալ առումով»,– ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ այդ փոփոխությունները շատ նշանակալի են։ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ուրախ է, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, չդիմանալով ճնշումներին, ինքնակամ հրաժարական է տվել: «Սա մեկ կամ երկու օրվա պատմություն չէ: Ուզում եմ նշել մեր հաջորդական պատվիրակությունների հետեւողական աշխատանքի, միջազգային մամուլի անդրադարձի մասին»,- ասաց պատգամավորը՝ համոզված լինելով, որ հաջորդ նախագահը հետեւություններ կանի: Անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրոպական խորհրդից դուրս գալու հավանականությանը՝ Աղվան Վարդանյանը նշեց. «Դա մեզ համար ոչ սառն է, ոչ տաք: Ինչ կանի Ադրբեջանը, իր խնդիրն է, իսկ Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք պիտի կատարի»,- նշեց նա: Հոկտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել: ԵԽԽՎ-ն պաշտոնապես հաստատել է նրա հրաժարականը։ Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել էր ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղեւորության համար: Ագրամունտի անվան հետ են կապվում նաև ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» որոշ բացահայտումներ: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը շաբաթվա իրադարձությունը համարում է դատապարտյալ Մհեր Ենոքյանի դատավարությունը։ «Մենք ունենք դատապարտյալ Մհեր Ենոքյան։ Արդեն 21 տարի բանտում է, երկու անգամ փախուստ է կատարել, մեկ անգամ՝ փախուստի փորձ և այս 21 տարվա ընթացքում առաջին անգամ դատարանում փոքր հաղթանակ է ունեցել, որը նաև տվյալ դատավորի մարդ լինելով է պայմանավորվում։ Հավատում եմ, որ, ի վերջո, իր ճակատագրում փոփոխություն կլինի», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աղվան Վարդանյանը՝ ափսոսանք հայտնելով, որ այս իրադարձությանը լրատվամիջոցներից միայն մեկն է անդրադարձել։ Աղվան Վարդանյանի բնութագրմամբ՝ շաբաթվա հաջորդ «չիրադարարձությունը» ԱԺ-ում Գեղամյան-Փաշինյան բախումն էր, որը մեկ տասնյակ էջ զբաղեցրեց ԶԼՄ-ներում։ «Նման վարվելաձևերն ԱԺ-ում ոչ միայն դատապարտելի են, այլև՝ ափսոսանք ու ցավ կարող եմ արտահայտել, որ մարդիկ չափից ավելի կանխատեսելի են հաճախ դառնում իրենց վարքագծի մեջ։ Մի ահելի և մի ջահելի պատմություն է, չէի ուզենա, որ իրար նմանվեին և այսքան կանխատեսելի դառնային», - նշեց Աղվան Վարդանյանը

2017-10-09

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...