Արմեն Ռուստամյան. Աբսուրդ է, որ զինվորական գործը ինչ-որ կոլեգիալ ղեկավարում ունենա. Մանրամասները՝ տեսանյութում

Աբսուրդ է, որ զինվորական գործը ինչ-որ կոլեգիալ ղեկավարում ունենա։ Այդ մասին Ազգային ժողովում «Պաշտպանության մասին» օրինագծի քննարկմանն ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Խոսելով օրենքի նախագծի մեկնաբանությունների մասին՝ նա նշել է. «Աբսուրդ է, որ զինվորական գործը ինչ-որ կոլեգիալ ղեկավարում ունենա։ Այնտեղ հրամաններ են տրվում, եւ հրամանները անվերապահ պետք է կատարվեն։ Դա զինվորական գործի գլխավոր այբուբենն է։ «Կա գործ, որի գլուխը գլխավոր շտաբի պետն է, եւ այնտեղ պետք է կենտրոնաձիգ, հստակ կարգապահական մեխանիզմներով գործող կուռ բանակ ունենանք։ Անջատումը նախագծով ճիշտ կատարված են։ ԱԺ-ն երբեք այսպիսի լիազորություններ չի ունեցել, որ Սահմանադրությամբ եւ օրենքի նախագծով ձեռք է բերելու։ ԱԺ հանձնաժողովը մեկ/երրորդ կազմով կարող է ցանկացած հարցով քննություն սկսել»,- արձանագրել է Ռուստամյանը։ Նա նշել է, թե պետք են մեխանիզմներ, որ պատերազմի դեպքում թիկունքն արագորեն դառնա ճակատ։

2017-10-24

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
7 տարի ժամանակ կա, հասնելու ենք նրան, որ Սփյուռքը մասնակցի ընտրություններին...
Պետք է կիրառել ոչ թե «ցեղասպան գործողություններ», այլ «ցեղասպանություն»...
Առաջարկելու ենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքն էլ իր մասնակցությունն...
Սոցիալապես անապահով խավերը պետք է զգան պետության հոգածությունը....
Այլ...