Ակնհայտ է դառնում, որ պայմանավորվածությունները Ադրբեջանի համար ինքնանպատակ են. Արմեն Ռուստամյան. Մանրամասները՝ տեսանյութում

«Սա հերթական դրսևորումն է Ադրբեջանի անլուրջ և ոչ ադեկվատ պահվածքի: Ի վերջո, ակնհայտ է դառնում, որ բոլոր այն համաձայնությունները, որ ձեռք են բերվում բարձր մակարդակով հանդիպումների ժամանակ, այդ հանդիպումները Ադրբեջանի համար ինքնանպատակ են՝ տպավորություն թողնելու համար, որ իբր թե ինքը պատերազմով չի ուզում հարցը լուծել, որ նա կողմ է բանակցություններին: Բայց իրականության մեջ բոլոր այն համաձայնությունները, որ առնվազն վերջին ժամանակներում կայացվել են, այդ համաձայնությունների հետ կապված որևէ գործնական քայլ Ադրբեջանը չի կատարել»,- անդրադառնալով ժնևյան պայմանավորվածություններից հետո դարձյալ զոհ ունենալուն և սահմանային լարվածությանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց՝ ժամանակն է, որ շատ հստակ հարց բարձրացվի Մինսկի խմբի մոտ. մեխանիզմները, որոնք հրաժարվում է Ադրբեջանը տեղադրել, տեղադրեք այն կողմից, որտեղ չեն հրաժարվում, և գործընթացը պետք է տեղափոխվի այդ տրամաբանության մեջ:

2017-10-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների...
Դա մեծ հարված էր Հայաստանին, երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի...
Մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, եւ 2022 թ. ունենալու ենք լիովին...
Եթե դիմացինդ անբանակցելի է, դու չպետք է միջազգային հանրությանը...
Այլ...