Ընտանեկան բռնությունների կանխարգելման նախագծում շտկումների կարիք կա. Արմեն Ռուստամյան. Մանրամասները՝ տեսանյութում

«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծում շտկումների կարիք կա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ կա որոշ ձևակերպումների հստակեցման խնդիր: «Այդ քննարկումներն ընթացքի մեջ են, մենք էլ մեր առաջարկությունները կներկայացնենք, բայց ընդհանուր առմամբ տրամաբանությունը, որ կա այս օրենքի հետ կապված, շատ է ծայրահեղացվում»,- ասաց նա: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ խոսքը բռնության մասին է, և եթե մի դեպք էլ գոյություն ունի, որտեղ միջամտելու կարիք կա, ի շահ ընտանիքի կատարվի, ոչ թե ընտանիքի դեմ: «Պետք է գտնել ճիշտ լուծումները, այսինքն՝ պետք չէ պատճենահանել այն, ինչ տարբեր երկրներում կա, և բերել այստեղ, պետք է որոշակի շտկումներ անպայման մտցվեն»,- հավելեց նա:

2017-10-28

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
7 տարի ժամանակ կա, հասնելու ենք նրան, որ Սփյուռքը մասնակցի ընտրություններին...
Պետք է կիրառել ոչ թե «ցեղասպան գործողություններ», այլ «ցեղասպանություն»...
Առաջարկելու ենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքն էլ իր մասնակցությունն...
Սոցիալապես անապահով խավերը պետք է զգան պետության հոգածությունը....
Այլ...