Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից առնվազն կեսը հաջորդ տարի կիրագործի. Աղվան Վարդանյան

Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ առաջարկություններ է արել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա հերքեց մամուլի հրապարակումներն այն մասին, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի ներկայացրած բոլոր առաջարկները: «Առաջարկներ անելու ժամկետը վաղուց լրացել է, մենք առաջարկություններ արել ենք: Բայց բյուջեի ամփոփաթերթիկը դեռևս չի ներկայացվել, երբ այն լինի՝ կտեսնեք, կհամոզվեք այլ բանում: Մամուլի շատ բան կարող են գրել և դրա տակ տեսնել բաներ, որոնք իրականում գոյություն չունեն: Ձեր ասած հրապարակումը հենց այդպիսին է»,- ասաց Աղվան Վարդանյանը: Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ-ն իսկապես 8 առաջարկ է արել, բայց «ո՞վ ասաց, որ դրանք մերժվել են»: Հարցին, թե ի՞նչ առաջարկներ է ներկայացրել Դաշնակցությունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Բյուջեի ծանրաբեռնվածությունն ու լարվածությունը հասկանալով մենք շատ փոքր առաջարկություններ էինք արել, որոնք վերաբերում էին մի քանի համայնքներին: Խոսքը Խաչիկ սահմանամերձ համայնքի խնդիրների մասին է, փոքր խնդիրների մասին է՝ Արարատի, Գեղարքունիքի և Երևանի մարզերում: Կարծում եմ, որ 8 առաջարկից առնվազն կեսը լուծումներ կգտնեն: Առաջարկների ընդունման ժամկետը չի ավարտվել: Լիահույս եմ, որ մեր կառավարությունը մեր առաջարկների մի մասն առնվազն հաջորդ տարի կիրագործի»: Հարցին՝ եթե կառավարությունը մերժի առաջարկները, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, Վարդանյանն այսպես արձագանքեց. «Եթե ես լիահույս եմ, ուրեմն իրագործելու են: «Եթե»-ներ չկան»:

2017-12-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Որքանո՞վ է Իսրայելը լավ զգալու, որ Ադրբեջանի պարտությունն ասոցացվի...
Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք
Խորհրդարանական ճեպազրույց
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տարաձայնությունների մեջ տարօրինակ...
Այլ...