Առաջարկելու ենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքն էլ իր մասնակցությունն ունենա նախագահի ընտրությանը. Արմեն Ռուստամյան

Ամեն ինչ իր ժամանակն ու ընթացքն ունի, մենք առայժմ այդպիսի քննարկումներ չենք անցկացրել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` 2018 թվականին նախագահի թեկնածու առաջադրելու է ՀՅԴ-ն, թե ոչ: Ռուստամյանը նշեց, որ նախագահը պետք է լինի այնպիսի մեկը, որ հասկանա, թէե ինչպես պետք է գործի նոր համակարգի մեջ: «Նախագահ անունն է պահպանվել միայն, բայց լիազորությունները բոլորովին այլ են և այլևս նույն լիազորություններով նախագահ չի կարող լինել»,- ասաց պատգամավորը: Ռուստամյանի խոսքով` սահամանադրական նորմերին և պահանջներին համապատասխան նախագահ պետք է ունենանք: «Պետք է ունենանք այնպիսի նախագահ, ով առնվազն կբավարարի հիմնական պահանջներին առ այն, որ այդ նախագահը պետք է, ըստ էության, դառնա համայն հայության նախագահը, որովհետև մենք ունենք հսկայական սփյուռք և մտածում ենք, որ նախագահի ընտրության փուլում ներգրավվի նաև սփյուռքը»,- ասաց նա: Ռուստամյանի խոսքով` այդ հարցը իրենք դեռ օրակարգի մեջ ունեն: «Մենք այդ խնդիրը չկարողացանք սահամանդրական փոփոխությունների հետ այս փուլում լիարժեք իրականացնել` ապահովելու համար նաև սփյուռքի մասնակցությունը նախագահի ընտրության մեջ, բայց այդ խնդիրը մենք դեռ պահպանում ենք մեր օրակարգում: Ապագայում մենք անպայման առաջարկելու ենք մեխանիզմներ, հնարավոր տարբերկաներ, որպեսզի սփյուռքն էլ իր մասնակցությւնը ունենա»,- ասաց նա: Նրա կարծիքով` նոր նախագահը այդ առումով ևս պետք է նախանձախնդիր լինի, որպեսզի ապահովի հաջորդ նախագահի ընտրության ժամանակ սփյուռքի մասնակցությունը: «Սա լինելու է մեր հիմնական ակնկալիքը նոր նախագահից, մնացած հարցերը մենք ընթացքում կլուծենք»,- եզրափակեց նա:

2018-01-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
7 տարի ժամանակ կա, հասնելու ենք նրան, որ Սփյուռքը մասնակցի ընտրություններին...
Պետք է կիրառել ոչ թե «ցեղասպան գործողություններ», այլ «ցեղասպանություն»...
Առաջարկելու ենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքն էլ իր մասնակցությունն...
Սոցիալապես անապահով խավերը պետք է զգան պետության հոգածությունը....
Այլ...