Բողոքները չպետք է օգտագործել, այլ պետք է դրանց դեմն առնելու կոնկրետ քայլեր կատարել. Արմեն Ռուստամյան

«Ելք»-ի իրավունքն է պայքարի այդ ձևն ընտրելը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով «Ելք»-ի` թանկացումների դեմ սպասվող բողոքի ակցիային: Նա նշեց, որ չի կարծում, թե հանրահավաքներով կարելի է գնաճի դեմ պայքարել: «Պետք են շատ ավելի լուրջ գործիքներ և առաջին հերթին տնտեսական կառավարման ծրագրերի հետ առնչվող գործիքներ, որը նաև քաղաքական կամք և լուծումներ է ենթադրում: Այդ դաշտում է պետք փնտրել դրա դեմն առնելու խնդիրը»,- ասաց Ռուստամյանը: Պատգամավորը նշեց, որ իրենց նպատակը գնաճից առաջացող դժգոհությունից ներքին ցնցումներ առաջանցելը չէ: «Այդ կերպ, ընդհակառակը, ավելի կարող է այդ հարցը սրել: Մեր խնդիրն այն է, որ հարցը լուծվի, ոչ թե հարցն օգտագործվի: Այդ բողոքները չպետք է օգտագործել, պետք է բողոքների դեմն առնելու կոնկրետ քայլեր կատարվեն»,- նշեց նա: Միևնույն ժամանակ Ռուստամյանը նշեց, որ «Ելք»-ն ընդդիմադիր կուսակցություն է, բնականաբար, դժգոհությունը, բողոքները պետք է դարձնի քաղաքական օրակարգի հարց: «Սա նորմալ եմ համարում, իշխանության մեջ եղող կառույցներն ու կուսակցություններն այդ ճանապարհով չպետք է գնան, նրանք ունեն լծակներ, ունեն հնարավորություններ, որոնք պետք է իրականացնեն և այդ խնդիրները լուծեն, որ դաշտում դժգոհությունը քչանա: Հիմա եթե կա որոշակի դժգոհություն, դա ընդդիմության գործն է, որ օգտագործի, ես դրան զարմանքով չեմ նայում կամ տարօրինակ չեմ համարում: Դա իշխանություն- ընդդիմություն հարաբերությունների բնականոն գործընթաց է»,- ասաց նա: Ռուստամյանը նշեց, որ եթե ընդդիմությունն ինչ-որ խնդիրներ կբարձրացնի, հրապարակային կձևակերպի, դա իրենց համար օգտակար կլինի և իրենք էլ իրենց ծրագրերի մեջ նկատի կունենան:

2018-01-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
7 տարի ժամանակ կա, հասնելու ենք նրան, որ Սփյուռքը մասնակցի ընտրություններին...
Պետք է կիրառել ոչ թե «ցեղասպան գործողություններ», այլ «ցեղասպանություն»...
Առաջարկելու ենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքն էլ իր մասնակցությունն...
Սոցիալապես անապահով խավերը պետք է զգան պետության հոգածությունը....
Այլ...