Աղվան Վարդանյան. «Վատ է այն գեներալը, որը պատրաստ չէ երբեմն զինվոր դառնալ»

Օրաթերթերից մեկն այսօր հրապարակել էր լուր, թե Աղվան Վարդանյանը խոսելով նախարարի աշխատանքի մասին՝ ասել է. «Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս։ Նույնիսկ սեղանիդ փոշին, որ ուզում ես թևով սրբես, գետնին թափես, հավաքում ես՝ վերջում տեսնում ես մի կապ կանաչ է, ու գետնին լցնելու տեղը գցում ես դարակդ»: Նաեւ հավելվել էր, թե Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալու մասին։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս լուրը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց. «Մշակույթի նախարար դառնալու իմ երազանքի մասին. նախարար երազելով չեն դառնում: Ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ: Այդպիսի հարց մենք չենք քննարկել: Իսկ ընդհանրապես վատ է այն գեներալը, որը պատրաստ չէ երբեմն զինվոր դառնալ: Ինձ վերագրվող խոսքերի մասին. սուտ է ու զրպարտություն: Նման բան երբեք չեմ ասել: Լուսահոգի մեր պատգամավորներից մեկն էր ասում, որը նախարար չի էլ եղել: Այդ լրատվամիջոցի ու տերերի մասին. թերևս ճիշտը դատի տալն է, բայց առնչվելիս կեղտոտվելու վտանգ գա: Մշակութային պատասխանեմ՝ … անհայրենիք, անսրբություն, անաղուհաց… (գտնել և կարդալ նաև բանաստեղծության առաջին տողը):

2018-01-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Որքանո՞վ է Իսրայելը լավ զգալու, որ Ադրբեջանի պարտությունն ասոցացվի...
Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք
Խորհրդարանական ճեպազրույց
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տարաձայնությունների մեջ տարօրինակ...
Այլ...